![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/hy/thumb/0/0a/%25D4%25B1%25D5%25BD%25D5%25BF%25D5%25AE%25D5%25B8_%25D6%2584%25D5%25A1%25D5%25B2%25D5%25A1%25D6%2584%25D5%25A8_%2528%25D6%2586%25D5%25AB%25D5%25AC%25D5%25B4%252C_2002%2529.jpg/640px-%25D4%25B1%25D5%25BD%25D5%25BF%25D5%25AE%25D5%25B8_%25D6%2584%25D5%25A1%25D5%25B2%25D5%25A1%25D6%2584%25D5%25A8_%2528%25D6%2586%25D5%25AB%25D5%25AC%25D5%25B4%252C_2002%2529.jpg&w=640&q=50)
Աստծո քաղաքը (ֆիլմ, 2002)
From Wikipedia, the free encyclopedia
«Աստծո քաղաքը» (պորտ.՝ Cidade de Deus), ռեժիսորներ Ֆեռնանդու Մեյրելլիշի և Կատիա Լունդի կողմից 2002 թվականին նկարահանված գանգստերական դրամա։ Ֆիլմն հիմնված է Պաուլո Լինսի 1997 թվականին գրած համանուն վեպի վրա, սակայն սցենարը մշակված է իրական դեպքերի հիման վրա։ Ֆիլմը պատմում է Ռիո դե Ժանեյրոյի ետնախորշային արվարձաններից մեկի՝ Աստծո քաղաքի մասին, որտեղ 1960-1980-ականներին հանցավորությունը ահռելի չափերի էր հասնում։ Ֆիլմում մանրամասնորեն ցուցադրվում է նարկոդիլլեր Փոքրիկ Զեի և հանցագործ Գեղեցկադեմ Նեդի միջև մղվող պատերազմները։ Ֆիլմն անդրադառնում է Բրազիլիայում առկա ռասայական և սոցիալական անհավասարություններին։
Ֆիլմում հանդես եկող դերասանների մեծ մասը բնակվում էր Աստծո քաղաք և Վիդիգալ կոչվող ֆավելաներում (ետնախորշ)։
2004 թվականին «Աստծո քաղաքը» առաջադրվում է միանգամից 4 Ակադեմիայի մրցանակի՝ «լավագույն օպերատորական աշխատանք», «լավագույն ռեժիսորական աշխատանք», «լավագույն ադապտացված սցենար», և «լավագույն մոնտաժ» անվանակարգերում։ Մինչ այդ՝ ֆիլմը 2003 թ.-ին ընտրվել էր ներկայացնելու Բրազիլիան «լավագույն օտարալեզու ֆիլմ» կատեգորիայում, սակայն հանվել էր մրցակցությյունից, հակառակ դեպքում հնարավոր չէր լինի այն ներկայացնել հաջորդ տարվա չորս անվանակարգերում։
Ռեժիսորներ Մեյրելլիշը և Լունդը ֆիլմի համաշխարհային հաջողությունից հետո նկարահանում են «Տղամարդկանց քաղաք» հեռուստասերիալը և գեղարվեստական ֆիլմը, որտեղ գործողությունները կրկին տեղի են ունենում Աստծո քաղաքում, և բացի այդ՝ կինոնկարներում հանդես են գալիս «Աստծո քաղաքի» դերասաններից Դուգլաս Սիլվան և Դարլան Կունյան։
IMDb վարկածով բոլոր ժամանակների 250 լավագույն ֆիլմերի ցուցակում ֆիլմը, 2013 թվականի հունիսի 12-ի դրությամբ, գրավում է 21-րդ տեղը։