Ավոգադրոյի օրենք
From Wikipedia, the free encyclopedia
Ավոգադրոյի օրենք, իդեալական գազերի հիմնական օրենքներից, քիմիայի կարևոր օրենքներից մեկը, կապ է հաստատում գազի ծավալի և նյութի քանակի միջև։ Ըստ Ավոգադրոյի օրենքի ժամանակակից ձևակերպման՝
տարբեր գազերի հավասար ծավալները միևնույն ճնշման և ջերմաստիճանի դեպքում պարունակում են հավասար թվով մոլեկուլներ։
Իդեալական գազի տրված զանգվածի դեպքում գազի ծավալը և քանակը (մոլերը) ուղիղ համեմատական են, եթե հաստատուն են ջերմաստիճանը և ճնշումը։
Դա կարելի է գրել այսպես՝
կամ՝
որտեղ
- V-ն գազի ծավալն է,
- n-ը՝ նյութի քանակը (չափվում է մոլերով),
- k-ն մաթեմատիկական հաստատուն է, հավասար է RT/P, որտեղ R-ը համապիտանի գազային հաստատունն է, T-ն՝ ջերմաստիճանը Կելվինի սանդղակով, P-ն՝ ճնշումը։ Քանի որ ջերմաստիճանը և ճնշումը հաստատուն են, RT/P մեծությունը նույնպես հաստատուն է և նշանակված է k: Այն ստացվում է իդեալական գազի վիճակի հավասարումից (Մենդելեև-Կլապեյրոնի հավասարում)։
Այս օրենքը բացատրում է, թե ինչպես ջերմաստիճանի և ճնշման նույն պայմանների դեպքում բոլոր գազերի հավասար ծավալներում կան հավասար թվով մոլեկուլներ (ատոմներ՝ միատոմ գազերի դեպքում)։ Համեմատելով նյութի քանակները երկու տարբեր պայմաններում, այն կարելի է գրել որպես
Այս հավասարումը ցույց է տալիս, որ գազի մոլերի թվի աճի դեպքում ծավալը համեմատականորեն աճում է։ Համանման ձևով, գազի ծավալի նվզաման դեպքում նվազում է մոլերի թիվը։ Այսպիսով, իդեալական գազի որոշակի ծավալում մոլեկուլների կամ ատոմների թիվը կախված չէ դրանց չափերից կամ գազի մոլային զանգվածից։