Ավոդա
From Wikipedia, the free encyclopedia
«Ավոդա» (եբրայերեն՝ עבודה «գործ», «աշխատանք»), լրիվ անվանումը՝ Իսրայելյան աշխատանքի կուսակցություն (եբրայերեն՝ מפלגת העבודה הישראלית, Միֆլեգետ ՀաԱվոդա ՀաԻսրայելիմ), ձախ կենտրոնամետ իսրայելական քաղաքական կուսակցություն։ Համարվում է սոցիալ-դեմոկրատական[2][3][4][5] և սիոնիստական[5][6] կուսակցություն, որը կողմնակից է տնտեսական զարգացման «Երրորդ ուղու» տեսությանը։ «Ավոդան» մտնում է Սոցիալիստական ինտերնացիոնալի կազմի մեջ։ Հիմնադրվել է 1968 թվականին մի քանի կուսակցությունների միավորման միջոցով («ՄԱՊԱՅ» կուսակցության հիման վրա), որը նախկինում կոչվում էր «Մաարախ»։ Սակայն արդեն 1969 թվականին «Ավոդան» «Մապամ»- հետ ընդգրկվեց նոր դաշինքի մեջ, որը ստացավ «Մաարախ» անվանումը, և այդպես գոյատևեց մինչև 1991 թվականը, «Մաարամ»-ի լուծարումը։
Ավոդա եբրայերեն՝ מפלגת העבודה הישראלית | |
---|---|
Տեսակ | կուսակցություն և parliamentary group? |
Երկիր | Իսրայել |
Առաջնորդ | Merav Michaeli? |
Հիմնադրված | հունվարի 21, 1968 |
Գաղափարախոսություն | սոցիալ-ժողովրդավարություն, Labor Zionism? և two-state solution? |
Քաղաքական հայացք | ձախակենտրոն |
Շտաբ | Թել Ավիվ, Իսրայել |
Միջազգային պատկանելություն | Սոցիալիստական ինտերնացիոնալ և Պրոգրեսիվ ալյանս[1] |
Նախորդ | ՄԱՊԱՅ, Ahdut HaAvoda? և ՌԱՖԻ |
Կայք | havoda.org.il |
Israeli Labor Party Վիքիպահեստում |
Մինչև 1977 թվականը «Մաարախ»-ը եղել է իշխող կուսակցություն, իսկ 1992-1996 և 1999-2000 թվականներին ղեկավարել է կառավարական կոալիցիան։
2009 թվականի Քնեսեթի 18-րդ գումարման խորհրդարանական ընտրություններում նախորդ 17-րդ գումարման համեմատ կորցնելով 6 մանդատ, կուսակցության լուծարման հետևանքով հեռացան ևս 5 խորհրդարանականներ, որի հետևանքով 2011 թվականի հունվարի 17-ին Ավոդա կուսակցության օրենսդրական ներկայացվածությունը նվազեց, հասնելով 8 մարդու և այն դարձավ մեծությամբ 5-րդ քաղաքական ուժը իսրայելական խորհրդարանում։ 2011 թվականի հունվարի 17-ին Ավոդա կուսակցությունից դուրս եկան հետևյալ խորհրդարանականները և կոալիցիոն կառավարության անդամները`
- Էխուդ Բարաք
- Մաթան Վիլնաի
- Շալոմ Սիմխոն
- Օրիտ Նոկեդ
- Էյնատ Վիլֆ
Քնեսեթի 19-րդ գումարման խորհրդարանական ընտրություններում Ավոդան ստացավ 15 մանդատ, դառնալով մեծությամբ երրորդ կուսակցությունը քնեսեթում։ 2014 թվականի դեկտեմբերի 10-ին Ավոդան միավորվեց Խա-Թունա կուսակցության հետ կազմավորելով «Սիոնիստական ճամբար» դաշինքը՝ նպատակ ունենալով ստեղծել խոշոր ձախ ցենտրիստական դաշինք, որը պետք է ղեկավարեր 34-րդ կառավարությունը առաջիկա ընտրություններից հետո։ Ընտրություններում դաշինքը ստացավ 24 մանդատ (որից 19-ը Ավոդայից), գրավելով երկրորդ տեղը, զիջելով 30 մանդատ ստացած Լիկուդ կուսակցությանը։