Ավստրիայի ազգային գրադարան
From Wikipedia, the free encyclopedia
Ավստրիայի ազգային գրադարան (գերմ.՝ 'Österreichische Nationalbibliothek', կրճատ՝ ÖNB), Ավստրիայի ամենամեծ գրադարանն է, տարբեր հավաքածուներում ունի 7.4 միլիոն առարկա։ Գրադարանը տեղակայված է Վիեննայի Հոֆբուրգ պալատում։ 2005 թվականից հավաքածուների մի մասը գտնվում է բարոկկո ոճի Palais Mollard-Clary-ում։ Հիմնադրվել է Հաբսբուրգների կողմից, կոչվել է Hof-Bibliothek ("Արքայական գրադարան"), անվանափոխությունը տեղի է ունեցել 1920 թվականին[1]։ Գրադարանի կազմում ներառված են չորս թանգարան, մեծ թվով հավաքածուներ և արխիվներ։