From Wikipedia, the free encyclopedia
Ավստրիայի դաշնային կանցլեր (գերմ.՝ Bundeskanzler), Ավստրիայի կառավարության ղեկավարը։ Կանցլերը Ավստրիայի դաշնային կառավարության նախագահն է։ Նա համակարգում է կառավարության աշխատանքը և ներկայացնում կառավարության քաղաքականությունը խորհրդարանի և հասարակության առջև։ 2019 թվականի հունիսի 3-ից կանցլերը Բրիգիտտե Բիրլեյնը է։ Սահմանադրությունը կանցլերին լիազորություններ չի տալիս նախարարներին ցուցումներ տալու, նախարարների կաբինետում նրա դերը բնութագրում է որպես առաջինը հավասարի մեջ։
Դաշնային կանցլեր
գերմ.՝ Bundeskanzler | |
---|---|
Անդրանիկ պաշտոնավար | Կառլ Ռեններ |
Ձևավորում | նոյեմբերի 12, 1918 |
Կայք | www.bundeskanzler.at |
Դաշնային կանցլերին նշանակում է Ավստրիայի դաշնային նախագահը։ Ընդ որում, նա հաշվի է առնում խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային խորհրդի մեծամասնության կարծիքը։ Ազգային խորհուրդը կարող է անվստահության քվե հայտնել դաշնային կառավարությանը կամ դաշնային առանձին նախարարներին, սակայն կառավարության կամ նախարարների հրաժարականի մասին վերջնական որոշումն ընդունում է նախագահը։
Ավստրիան 1938 թվականին մտել է Գերմանիայի կազմի մեջ։ Անկախությունը վերականգնվել է 1945 թվականին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.