Ավստրոֆաշիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Ավստրոֆաշիզմ (գերմ.՝ Austrofaschismus), աջակողմյան ավտորիտար քաղաքական վարչակարգ Ավստրիայում, որը հաստատվել է 1933-1934 թվականներին՝ Էնգելբերտ Դոլֆուսի գահակալմամբ[1][2]։ Գոյություն է ունեցել մինչև Ավստրիայում՝ Գերմանիայի հետ Անշլյուսի ռեֆերենդումի արդյունքում Ավստրիայի միացումը Երրորդ Ռայխին[3]։
Ավստրոֆաշիզմի հիմնադիր Էնգելբերտ Դոլֆուսը և ֆաշիստական գաղափարախոսության հեղինակ Իտալիայի վարչապետ Բենիտո Մուսոլինին |
Ավստրոֆաշիզմ եզրույթը շրջանառության մեջ են դրել գերմանացի և ավստրիացի պատմաբաններն ու քաղաքական գործիչները, իսկ աջակողմյան կուսակցականները, որպես կանոն, նախընտրել են կիրառել Ständestaat (բառացի թարգմանությամբ՝ կորպորատիվ պետություն) չեզոք տերմինը։ Շատ պատմաբաններ ավստոֆաշիզմն անվանում են նաև «կանաչ ֆաշիզմ»՝ Բենիտո Մուսոլինիի կառավարման տարիներին Իտալիայի թագավորությունում տարածված ֆաշիզմից տարանջատելու համար։