![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/75/AralSea1989_2014.jpg/640px-AralSea1989_2014.jpg&w=640&q=50)
Արալի ծով
From Wikipedia, the free encyclopedia
Արալյան ծով (Արալ, ղազ.՝ Арал теңізі, ուզբ.՝ Orol dengizi, Օռոլ դենգիզի, - նախկին անհոսք աղի լիճ Միջին Ասիայում, Ղազախստանի և Ուզբեկստանին սահմանին։ 1960-ից ծովի մակարդակը և նրանում ջրի քանակը սկսեց շատ արագ նվազել, նրա մեջ թափվող Ամուդարյա և Սիրդարյա գետերի ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու հետևանքով։ 1989-ին վերածվեց երկու առանձին ջրամբարների՝ Հյուսիսային (Փոքր) և Հարավային (Մեծ) Արալյան ծովերի։ 2014 թվականին Հարավային (Մեծ) Արալյան ծովի արևելյան մասը ամբողջովին չորացավ, այդ տարի հասնելով լճի մակերեսի պատմական նվազագույնին, շուրջ 7297 կմ²։ 2015 թվականի գարնանը լիճը ժամանակավոր լցվեց, ամբողջ լճի մինչև 10780 կմ²։ 2015 թվականի աշնանը հայելու մակերեսը կրկին փոքրացավ, հասնելով մինչև 8303 կմ²[1][2]. Մինչև ցամաքելը Արալյան ծովը չորրորդ ամենամեծ լիճն էր աշխարհում[3]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9f/Aralsee.gif/320px-Aralsee.gif)
![]() | ||
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Միջին Ասիա | |
Երկիր | Ղազախստան/Ուզբեկստան | |
Ծավալը | մինչև 1500—2000 կմ³ | |
Աղիությունը | 51-52 ‰ | |
Թափվող գետերը | Սիրդարյա/Ամուդարյա | |
![]() ![]() | ||
![]() |