անգլիացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Արթուր Հյուզ (անգլ.՝ Arthur Hughes, հունվարի 27, 1832[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 22, 1915[2][3][4][…], Kew, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի նկարիչ, նկարզարդող, ստեղծագործում էր «Պրեռաֆայելիտների եղբայրության» ոճով[6]։
Արթուր Հյուզ անգլ.՝ Arthur Hughes | |
---|---|
Ծնվել է | հունվարի 27, 1832[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 22, 1915[2][3][4][…] (83 տարեկան) |
Մահվան վայր | Kew, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | նկարիչ և նկարազարդող |
Ոճ | Պրեռաֆայելիտներ |
Թեմաներ | գեղանկարչություն[5] և իլյուստրացիա[5] |
Ուշագրավ աշխատանքներ | Ապրիլյան սեր, Երկարատև նշանադրություն (նկար) և Tom Brown's school days? |
Ամուսին | Թրիֆենա Ֆուրդ |
Զավակներ | Արթուր Ֆուրդ Հյուզ |
Arthur Hughes Վիքիպահեստում |
Հյուզը ծնվել է Լոնդոնում։ 1846 թվականին ընդունվել է Սոմերսետ հաուս արվեստի դպրոց, նրա առաջին վարպետը Ալֆրեդ Սթիվենսն էր, ավելի ուշ ընդունվեց Գեղարվեստի թագավորական ակադեմիան։ Այստեղ նա ծանոթացավ Ջոն Միլեի և Ուիլյամ Հոլման Հանտի հետ և դարձավ «Պրեռաֆայելիտների եղբայրության» նկարիչներից մեկը[7]։
Նրա առաջին կտավը «Մյուզիդորան» ցուցադրեցին Գեղարվեստի թագավորական ակադեմիայում, երբ նա 17 տարեկան էր, դրանց հետո նա մասնակցեց ոչ միայն Գեղարվեստի թագավորական ակադեմիայի ցուցահանդեսներին, այլ նաև Գրոսվենորի և Նոր պատկերասրահի ցուցահանդեսներին[8]։
1855 թվականին ամուսնացել է Թրիֆեն Ֆորդի (Tryphena Ford) հետ, որը «Ապրիլյան սեր» նկարի բնորդուհին էր[9]։ Հյուզը մահացել է 1915 թվականին, Լոնդոնում, թողնելով 700 նկարներ և ուրվանկարներ, 750 գիրք նկարազարդումների հետ մեկտեղ։ 1921 թվականին Թրիֆեն Ֆորդի մահից հետո, նրանց դուստրը՝ Էմիլին ստիպված էր տեղափոխվել ավելի փոքր տուն։ տարածքի փոքր լինելու պատճառով նա ստիպված էր ոչնչացնել իր հոր նախապատրաստած ուրվագծերը, նրա ամբողջ փաստաթղթերն ու նամակները։
Հյուզը անգլիացի նկարիչ Արթուր Ֆորդ Հյուզի հայրն էր, իսկ Էդվարդ Ռոբերտ Հյուզի հորեղբայրը։
Նրա ամենահայտնի նկարներն են ՝ «Ապրիլյան սերը» և «Երկար նշնադրությունը», որոնք երկուսն էլ պատկերել են անհանգիստ զույգերի, ովքեր խորհում են սիրո և գեղեցկության վաղանցիկության մասին։
Ինչպես Միլլեն, Հյուզը նույնպես նկարեց «Օֆելիայա», որը պահվում է Թոլեդոյի արվեստի թանգարանում և պատկերազարդեց Ջոն Քիթսի «Սուրբ Ագնեսը» պոեմը։
Հյուզը սերտ կապի մեջ էր գրող Ջորջ Մաքդոնալթի հետ և պատկերազարդեց որոշ գրքեր, ինչպես նաև արտադրում է բազմաթիվ նկարզարդումներ Նորման Մաքլաուդի «Լավ խոսքեր» ամսագրի համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.