From Wikipedia, the free encyclopedia
Արկտիկական տունդրա (անգլ. Arctic coastal tundra), Հյուսիսային Ամերիկայի հեռավոր հյուսիսում էկոլոգիական տարածաշրջան, որ կարևոր տեղ է վայրի կենդանիների վերարտադրության համար։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Էկո- Շրջան զբաղեցնում է հյուսիսային ափը, այն ներառում է արևելյան Բանկս կղզու հարթավայրային ափը, նաև Յուկոն հարթավայրը և Անդերսոն գետը և Հորթոնի հյուսիսարևմտյան տարածքները։ Սա ցածր տարածք է, հարթ և ճահճոտ ափամերձ հարթավայրերով։ Հողը արկտիկայի առափնյա տարածքներում թանձր է, մշտական սառածությունը ամռանը ծածկվում է ջերմամեկուսիչ «հալված լճերով» հալված սառույցից։ Կան սառցե առարկաներ, ինչպես սառույցի սեպերը և բլուրներ-պիգոն պատրաստված հողից և սառույցից։ Արկտիկական կլիման բավականին ջերմ է բույսերի աճման ժամանակ՝ հունիսի վերջերին, հուլիս և օգոստոս ամիսներին, բայց անգամ տարվա այդ ժամանակահատվածում հնարավոր է սառեցում։ Ընդհանուր առմամբ, այս էկոտարածաշրջանը ավելի խոնավ է և անձրևային, քան մերձբևեռային տունդրայում, շարունակելով նրանից դեպի արևելք մինչև Քվեբեկ։
Արկտիկական տունդրան զբաղեցնում է հյուսիսային տունդրայի գոտին։ Կլիման հատկապես ծանր է և շատ կարճ, վեգետատիվ սեզոնին։ Ձմեռային քամիները հասնում են բացառիկ ուժի։ Նրանք ամբողջությամբ ձյունը փչում են հեռու բարձունքներից և այն տեղափոխում են հարթավայրեր, որտեղ էլ ձևավորվում են խոշոր ձնակույտեր, որոնք միշտ չէ որ հասցնում են հալվել մինչ ամառ։ Ուժեղ ցրտահարությունների ազդեցության ներքո սաղարթամերկ հողի վրա առաջանում են ճաքեր, որոնք լցվում են ձյունով, ամռանը ճաքերում ապաստան է գտնում նոսր բուսականությունը։ Բույսերն ամբողջությամբ չեն ծածկում արկտիկական տունդրայի հողը, դրանք տեղակայված են փոքր խմբերով, միայն պաշտպանված ցածր վայրերում։ Գերիշխող բույսերն են մամուռներ և քարաքոսեր։ Թփերն ընդհանրապես բացակայում են։ Լճերը և ճահճուտները, ծածկված եղեգներով և վայրի սուսամբարներով, զբաղեցնում են մեծ մասը ամբողջ տարածքի։ Արկտիկական տունդրան հանդիսանում է ամառային արոտավայր եղջերուների համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.