հունգարացի քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Արպադ Գյոնց (հունգ.՝ Göncz Árpád, փետրվարի 10, 1922[2][3][4], Բուդապեշտ, Հունգարիա[5] - հոկտեմբերի 6, 2015[6][2][3][…], Բուդապեշտ, Հունգարիա[7]), հունգարացի պետական և քաղաքական գործիչ։
Արպադ Գյոնց | |
Կուսակցություն՝ | Ազատ դեմոկրացիաների դաշինք[1] |
---|---|
Կրթություն՝ | Բուդապեշտի համալսարան (1944)[1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, գրող, թարգմանիչ, բանաստեղծ և փաստաբան |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | փետրվարի 10, 1922[2][3][4] |
Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարիա[5] |
Վախճանի օր | հոկտեմբերի 6, 2015[6][2][3][…] (93 տարեկան) |
Վախճանի վայր | Բուդապեշտ, Հունգարիա[7] |
Թաղված | Օբուդսկոյի գերեզման[8] |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Հայր | Lajos Göncz? |
Ամուսին | Mária Zsuzsanna Göntér? |
Զավակներ | Kinga Göncz? |
Կայք՝ | gonczarpad.hu |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Արպադ Գյոնցը ծնվել է մտավորականների կաթոլիկ ընտանիքում։ Ծնողները՝ Լայոշ Գյոնցը և Իլոնա Հայմանն են։ Պատանեկության տարիներին Արպադը մասնակցել է սկաուտական շարժմանը։ 1944 թվականին ավարտել է Բուդապեշտի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Պետեր Պազմանին, շնորհելով իրավունքի դոկտորի աստիճան, զորակոչվել է զինվորական ծառայության, սակայն 1945 թվականի սկզբին դասալքվել և մասնակցել է հակաֆաշիստական դիմադրությանը։ Իսկ Հունգարիայի տարածք ԿՀ-ի զորամասերի մուտք գործելուց հետո Արպադը մտավ հակամոմունիստական ընդհատակյա խումբ, մի քանի անգամ ձերբակալվեց։ 1945 թվականի ամռանից մասնակցել է Հունգարիայի քաղաքական կյանքին՝ դառնալով անկախ փոքր հողակտորների կուսակցության երիտասարդական թևի առաջնորդ և «Nemzedék» («Սերունդ») ամսագրի գլխավոր խմբագիր։ Շուտով այդ կուսակցությունը լուծարվեց։ Երկար ժամանակ Գյոնցը բանվոր էր, զոդող։ 1952-1956 թվականներին սովորել է Գեդելի ագրարային համալսարանում, սակայն դիպլոմ չի ստացել։
1956 թվականի հունգարական ազգային հեղափոխության ժամանակ Գյոնցը մասնակցել է Հունգարիայում կոմունիստական իշխանության տապալմանն ուղղված ակցիաներին։ 1958 թվականի օգոստոսի 2-ին դատապարտվել է ցմահ ազատազրկման։ 1963 թվականին ազատ է արձակվել համաներմամբ, հեռացվել Ագրարային համալսարանից։
1965 թվականից զբաղվել է գրական գործունեությամբ։ Նա հայտնի է հիմնականում որպես դրամատուրգ։ Փիլիսոփայական դրամայի հեղինակ է։
Նաև արդյունավետ աշխատել է գրական թարգմանության ոլորտում։ Մասնավորապես, թարգմանվել է հունգարերեն Տոլկինի «Մատանիների տիրակալը» եռերգությունը։ Հւոնգարերեն է թարգմանել բրիտանացի և ամերիկացի հեղինակների՝ Ջեյմս Բոլդուինի, Ուիլյամ Գոլդինգի, Էռնեստ Հեմինգուեյի և այլոց հարյուրից ավելի ստեղծագործություններ։
1988 թվականին անդամակցել է Ազատ դեմոկրատների դաշինքին, 1989 թվականից եղել է նրա վարչության անդամ։ Նույն թվականին գլխավորել է նաև Մարդու իրավունքների լիգայի Բուդապեշտի բաժանմունքը, ինչպես նաև հունգարական ՊԵՆ-ակումբը։ 1990 թվականին ընտրվել է Հունգարիայի խորհրդարան, 1990 թվականի մայիս-օգոստոս ամիսներին՝ Ազգային ժողովի նախագահ։
1990 թվականի օգոստոսի 4-ին Արպադ Գյոնցը ընտրվել է Հունգարիայի նախագահ, այդ պաշտոնում մնացել է մինչև 2000 թվականի օգոստոսի 4-ը։
1992 թվականի հոկտեմբերի 20-ին Արպադ Գյոնցը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա։
1993 թվականի նոյեմբերի 30-ին Բուդապեշտում բացվեց Լիբերալ Ինտերնացիոնալի III Կոնգրեսը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ Արպադ Գյոնցը։
Ամուսնացած է, ունի չորս երեխա։ Նրա դուստրը՝ Քինգա Գյոնցը, 2006-2009 թվականներին զբաղեցրել Է Հունգարիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.