Արևմտյան Դվինա[1] (բելառուս․՝ Заходняя Дзвіна, Լատվիայում՝ Դաուգավա, լատիշ․՝ Daugava, լատգ․՝ Daugova, լիվ.՝ Väinäjoki, Väinajõgi, Väina, Viina, Veena, Vēna, Vina, Duna[2]), գետ Ռուսաստանում, Բելառուսում և Լատվիայում (վերջինիս սահմաններում՝ Դաուգավա)։ Երկարությունը 1020 կմ է, ավազանը՝ 87900 կմ2։ Սկիզբ է առնում Վալդայան բարձրությունից և թափվում Ռիգայի ծոցը։ Ունի զառիթափ ափերով նեղ, խոր հովիտ։ Արևմտյան Դվինան տեղ-տեղ ծանծաղ է, սահանքավոր։ Սնումը հիմնականում ձնային և գրունտային ջրերից է։ Տարեկան միջին ծախսը գետաբերանի մոտ 700 մ3/վրկ է։ Սառցակալում է դեկտեմբեր-մարտ ամիսներին։ Վտակներն են Մյոժան, Կասպլյան, Լուչեսան, Ուլլան, Դիսնան՝ ձախից, Տորոպան, Դրիսսան, Այվիեքստ են, Դուբնան, Օգրեն՝ աջից։ Նավարկելի է առանձին հատվածներում։ Բերեզինյան ջրանցքով Արևմտյան Դվինան միացած է Դնեպրին։ Արևմտյան Դվինայի վրա են Պլյավինի և Կեգումի ՀԷԿ-երը, կառուցվում է (1972) Ռիգայի ՀԷԿ-ը։ Արևմտյան Դվինայի ափին են Վիտեբսկը, Պոլոցկը, Դաուգավպիլսը, Եկաբպիլսը, գետաբերանի մոտ՝ Ռիգա ծովային նավահանգիստը։
Արագ փաստեր Արևմտյան Դվինա, Բնութագիր ...
Արևմտյան Դվինա |
---|
Գետը Ռիգայում |
Բնութագիր |
---|
Երկարություն | 1020 կմ |
---|
Ավազանի մակերես | 87 900 կմ² |
---|
Ավազան | Բալթիկ ծով |
---|
Ջրի ծախս | 678 մ³/վ |
---|
Ջրահոսք |
---|
Ակունքի տեղակայում | Վալդայի բարձրություն, Անդրեապոլսկի շրջան և Koryakino? |
---|
Գետաբերանի տեղակայում | Ռիգայի ծոց |
---|
Կոորդինատներ | 56°51′20″ հս․. լ. 32°32′30″ ավ. ե.HGЯOL |
---|
Տեղակայում |
---|
Հոսող հոսքեր | Aiviekste River?, Obaĺ?, Palata River?, Drysa?, Rosica?, Ogre River?, Kasplya?, Ula?, Ushacha?, Dzisna?, Mezha?, Dubna River?, Velesa?, Usvyacha?, Լուչոսա, Վիտբա, Drujka?, Toropa?, Sarjanka?, Buļļupe?, Pērse?, Viata?, Vužyca?, Bieĺčyca?, Dvinka?, Zhizhitsa?, Laucesa?, Mārupīte?, Meļņička?, Olekte?, Riga?, Chernoguzka?, Šuņica?, Kryvinka?, Bikloža?, Zmiejka?, Sosnіca?, Shevinka?, Valynka?, Lužasnianka?, Mīlgrāvis?, Poguļanka?, Indrica?, Nača?, Biazuńja?, Sechna?, Somnica?, Strunka?, Turaŭlianka?, Hapaka grāvis?, Byarozavy Mastok?, Prudok?, Jazvinka?, Meritsa?, Volta?, Radžu?, Kamenka? և Korotyshka? |
---|
Երկիր | Ռուսաստան, Բելառուս, Լատվիա |
---|
Երկրամաս | Վիտեբսկի մարզ, Տվերի մարզ, Սմոլենսկի մարզ, Կրասլավայի շրջան, Augšdaugava Municipality?, Դաուգավպիլս, Լիվանիի շրջան, Եկաբպիլսի շրջան, Այզկրաուկլեի շրջան, Օգրեի շրջան, Սալասպիլսի շրջան, Կեկավայի շրջան և Ռիգա |
---|
Ջրահավաք | Daugava basin? |
---|
Գետը Վիքիպահեստում |
Փակել