Աֆրոեվրասիա
From Wikipedia, the free encyclopedia
Աֆրոեվրասիա (հազվադեպ Աֆրասիա կամ Եվրաֆրասիա) գերմայրցամաք և ցամաքի խոշորագույն հատվածը Երկրի վրա, որն իր մեջ ներառում է Աֆրիկա և Եվրասիա մայրցամաքները (Եվրասիան իր հերթին բաժանվում է Ասիայի և Եվրոպայի)։ Ընդհանուր մակերեսը կազմում է 84 980 532 քառակուսի կիլոմետր տարածք, որի վրա բնակվում է մոտ 6.7 միլիարդ մարդ կամ Երկրի բնակչության մոտավորապես 85 %-ը։ Այն նաև հայտնի է որպես Հին Աշխարհ՝ ի հակադրություն Ամերիկայի, որն անվանում են Նոր Աշխարհ։
Արագ փաստեր Աֆրոեվրասիա, Տեսակ ...
Աֆրոեվրասիա | |
---|---|
Տեսակ | ցամաք |
Ամենաբարձր կետ | Էվերեստ |
Ամենացածր կետ | Մեռյալ ծով |
Մակերես | 84 980 532 կմ² |
Կազմված է | Աֆրիկա, Եվրասիա և Ասիա |
Մասն է | Earth's surface? և Երկիր |
Փակել
Աֆրոեվրասիա մայրցամաքը հիշատակվում էր, որպես համաշխարհային կղզի` անվանում, որն առաջարկվել էր սըր Հելֆորդ Ջոն Մաքքինդերի կողմից «Պատմության աշխարհագրական առանցքը» հոդվածի մեջ։ Տերմինն իր մեջ չի ներառում ոչ մայրցամաքային կղզիները և կղզեխմբերը։