հայ արձակագիր, պատմաբան From Wikipedia, the free encyclopedia
Բագրատ Արշակի Ուլուբաբյան (դեկտեմբերի 9, 1925[1], Մուշկապատ, Շուշիի գավառ[1] - նոյեմբերի 19, 2001, Եղվարդ, Կոտայքի մարզ, Հայաստան), հայ գրող, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1950 թվականից։
Բագրատ Ուլուբաբյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 9, 1925[1] |
Ծննդավայր | Մուշկապատ, Շուշիի գավառ[1] |
Վախճանվել է | նոյեմբերի 19, 2001 (75 տարեկան) |
Վախճանի վայր | Եղվարդ, Կոտայքի մարզ, Հայաստան |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող և պատմաբան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան (1946)[1] |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր[1] (1973) |
Անդամակցություն | Արցախի գրողների միություն[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Աշխատավայր | Ազատ Արցախ[1] և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ[1] |
Բագրատ Ուլուբաբյան Վիքիդարանում | |
Bagrat Ulubabyan Վիքիպահեստում |
Ծնվել է 1925 թվականի դեկտեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մուշկապատ գյուղում։ Սովորել է Շուշիի Մանկավարժական ինստիտուտում, որն ավարտել է 1944 թվականին, այնուհետև կրթությունը շարունեկել Բաքվի Մանկավարժական ինստիտուտի Հայոց լեզվի և գրականության բաժնում, որն ավարտել է 1946 թվականին։ Այնուհետև հայոց լեզու և գրականություն է դասավանդել Մարտունու շրջանի Գիշի գյուղի դպրոցում և Ստեփանակերտի ուսուցչական ինստիտուտում։ 1949-1967 թվականներին գլխավորել է ԼՂԻՄ֊ի գրողների միությունը։ Միաժամանակ եղել է «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագիր, մշակույթի մարզային վարչության պետ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի գործադիր կոմիտեի փոխնախագահ։ 1957 թվականին Ստեփանակերտի Մաքսիմ Գորկու անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը բեմադրել է Բագրատ Ուլուբաբյանի «Հողի լեզուն», 1963 թվականին՝ «Ում հետ ես դու» պիեսները։
1968 թվականին տեղափոխվել է Խորհրդային Հայաստան։ 1969 թվականին «Արցախի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 10-րդ դարը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1973 թվականին «Խաչենի իշխանության պատմությունը (9-ից 10-րդ դարեր)» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել պատմական գիտությունների դոկտորի աստիճան։ Աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ Արցախյան շարժման ակտիվ մասնակից է եղել։ ԽՄԿԿ անդամ 1947 թվականից։ Հայտնի է Արցախի պատմության վերաբերյալ աշխատանքներով։ Մահացել է 2001 թվականի նոյեմբերի 19-ին Եղվարդում 76 տարեկան հասակում։ Թաղված է Երևանում։
Բագրատ Ուլուբաբյանը զբաղվել է ինչպես պատմագիտությամբ, այնպես էլ գրականությամբ։ Եղել է Հայաստանի Գրողների միության անդամ։ Հրատարակել է բանաստեղծությունների 2 ժողովածու, պատմվածքների և վիպակների 5 ժողովածու («Այգեստան», «Թարթառ», «Լեռնաստան», «Հատիկը չի մահանում», «Կանթեղ»), 4 վեպ («Հայրենի հող», «Մարդը», «Ոսկե շղթա», «Սարդարապատ»)։ Գրաբարից արդի հայերենի է թարգմանել Ղազար Փարպեցու «Հայոց պատմություն» կոթողային աշխատությունը։ Պատմագիտական աշխատությունները գլխավորապես նվիրված են Արցախի պատմությանն ու մշակույթին, նրա պատմաճարտարապետական հուշարձաններին, գործիչներին և Հայաստանի զարգացած ֆեոդալիզմի պատմությանը։
Պատմագիտական աշխատություններ
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.