Բազիդիավոր սնկեր
From Wikipedia, the free encyclopedia
Բազիդիավոր սնկեր, բազիդիոմիցետներ (լատին․՝ Basidiomycetes), բարձրակարգ սնկերի դաս, որոնք ունեն բազմացման հատուկ օրգաններ՝ բազիդիումներ (ձևավորվում են սեռական պրոցեսի ընթացքում)։ Հայտնի է շուրջ 30 հազար, ՀՀ-ում՝ մոտ 1500 տեսակ, հիմնականում՝ գլխարկավոր սնկեր։
Բազիդիավոր սնկերը լինում են ուտելի (սպիտակ սունկ, կաթնասունկ, ականջասունկ, յուղասունկ, ագարիկոն և այլն), թունավոր (կարմիր և դժգույն ճանճասպան, կեղծ կոճղասունկ և այլն), ծառերի և խոտաբույսերի մակաբույծներ, գյուղատնտեսական բույսերի և ծառատեսակների հիվանդությունների հարուցիչներ (ժանգասնկեր, մրիկասնկեր, տնային սունկ և այլն)։ Այդ սնկերի որոշ տեսակներ մասնակցում են բնության մեջ նյութերի շրջապտույտին, իսկ որոշներն էլ միկոռիզային են (միկոռիզ՝ սնկամարմնի և բարձրակարգ բույսի արմատների փոխշահավետ համակեցություն)։