Բալյան ընտանիք
From Wikipedia, the free encyclopedia
Պալեան ընտանիք, հայազգի ընտանիք Օսմանյան կայսրությունում, որի շառավիղները 18-19 դդ. եղել են օսմանյան արքունի ճարտարապետներ։ Պալեանների հռչակն ու ազդեցությունը իր բարձրակետին է հասել 19-րդ դարում՝ ընտանիքի ներկայացուցիչներ Գրիգոր Ամիրայի և նրան հաջորդած Կարապետ Ամիրա, Նիկողոս Բեյ, Հակոբ Բեյ և Սարգիս Բեյ Պալեանների օրոք։
Պալեանները առավել հանրածանոթ են օսմանյան սուլթանների համար կառուցած իրենց շքեղ պալատներով։ Այսպես, Աբդուլ Մեջիդի օրոք կառուցվել է Դոլմաբահչե պալատը, Աբդուլ Ազիզի օրոք՝ Բեյլերբեյի և Չըրաղանի պալատները։ Պալեանները կառուցել են նաև մեծ թվով սուլթանական մզկիթներ։ Այժմ Պալյանների հաջորդները ապրում են Երևանում։[փա՞ստ]