Բակտերիաբանություն
From Wikipedia, the free encyclopedia
Բակտերիաբանություն, մանրէաբանության բաժին։
Ընդհանուր բակտերիաբանությունը ուսումնասիրում է բակտերիաների կարգաբանությունը, ձևաբանությունը, կենսաքիմիան, գենետիկան, տարբեր սննդամիջավայրերում դրանց զարգանալու ունակությունները, սննդարար հիմնանյութերում առաջացած փոփոխությունները, ինչպես նաև շրջակա միջավայրի գործոնների ազդեցությունը բակտերիաների վրա։
Բժշկական բակտերիաբանությունն ուսումնասիրում է մարդու ախտածին բակտերիաների հատկությունները՝ որպես վարակիչ հիվանդությունների հարուցիչներ, փոխազդեցությունները մակրոօրգանիզմների հետ, անջատման և որոշման մեթոդները։ Տարբերում են նաև անասնաբուժական կենդանիների վարակիչ հիվանդություններն ուսումնասիրող, սանիտարական, գյուղատնտեսական և արդյունաբերական բակտերիաբանություն։