Բահայի տաճարներ
From Wikipedia, the free encyclopedia
Բահայի տաճարները[1] խոնարհման վայր են ոչ միայն բահայիների համար, այլ նաև բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մոտ լինել Աստծուն։ Ըստ Շողի էֆֆենդիի, Բահայի տաճարը Բահայի հավատքի «լուռ ուսուցիչն» է։ Տաճարների միակ պարտադիր ճարտարապետական առանձնահատկությունը ներքին տարածքի իննանիստ ձևն է և գմբեթի առկայությունը, ինչում արտահայտվում է բոլոր կրոնական ավանդույթների ճանաչումը։ Խորհրդանշական է այն, որ մարդիկ տաճար են մտնում տարբեր դռներից, սակայն հետո միանում են իրար, որպեսզի խոնարհվեն միակ Արարչին։ Տաճարները բաց են ցանկացած մարդու համար` ինչպիսի հավատ էլ նա դավանի, ինչպես նաև այն մարդկանց համար, ովքեր չեն պատկանում ոչ մի կրոնի։ Բահայիների ժամերգությունները կարելի է անվանել համապարփակ, քանի որ այնտեղ կարդում են աղոթքներ և հատվածներ աշխարհի տարբեր կրոնների Սուրբ Գրքեր [2] ից։ Ըստ որում չեն արվում քարոզներ և չեն կատարվում Բահայի հավատին բնորոշ ինչ-որ յուրօրինակ ծեսեր։ Աղոթքների համար հաճախ գրվում է երաժշտություն, որը կատարում է պրոֆեսիոնալ երգչախումբը` a cappella:
Բահայիների տաճարներ[3] հետագայում պլանավորվում է կառուցել յուրաքանչյուր քաղաքում և գյուղում։ Հավատացյալների համեմատաբար փոքր քանակության դեպքում առավել տրամաբանական է համարվում ներդրումները ծախսել Հավատի տարածման և զարգացող երկրներում աղքատներին և ոչ բավականաչափ կրթված հավատացյալների օգնությանը։ Տաճարների զարգացմանը զուգահեռ նրա կենտրոնական կառույցի շուրջ կառուցվում են լրացուցիչ շինություններ, օրինակ դպրոց, մանկատուն, հիվանդանոց, ապաստարան։ Այլ խոսքերով բահայիների ըմբռնմամբ Խոնարհման Տունը ծառայում է համայնքի ոչ միայն հոգևոր, այլև սոցիալական կարիքներին, նրա օժանդակ և հումանիտար պահանջմունքներին։ Տաճարները դիտարկվում են որպես «Վայր, որտեղ ծնվում է Աստծո հիշատակումը»։ Տաճարների ճարտարապետության մեջ մարմնավորվում է Բահայի հավատ[4] ի հետևորդների վերաբերմունքն իրենց շրջապատող հասարակության նկատմամբ։ Տաճարներն իրենցից ներկայացնում են բաց լուսավոր տարածքներ։ Նախագծում տարբեր ոճերի միաձուլումը, նրանց կառուցվածքն ու կահավորությունն ակներևաբար արտացոլում են բահայիների` «միասնություն բազմազանության մեջ» սկզբունքը:[5]
Բահայի տասնմեկ տաճարները կառուցվել են աշխարհի տարբեր մասերում, նրանցից մեկը ՝ Աշխաբադում, որը հետագայում ավերվել է։ Ներկայումս գոյություն ունեցող տասից ութը մայրցամաքային են, երկուսը տեղական տաճարներ են։ Երկու մայրցամաքային տաճարներ՝ Լոտոսի տաճարը և Սանտիագոյի տաճարը ստացել են բազմաթիվ ճարտարապետական պարգևներ։
Տասը տաճարների կառուցումը հնարավոր է դարձել միայն Բահայի համայնք[6] ի աջակցության և կամավոր նվիրատվությունների շնորհիվ, որոնք աջակցել են շինարարությանը։ Պաշտամունքի ընթացքում գումարներ չեն հավաքվում, և միայն բահայիներն իրավունք ունեն գումար փոխանցել բահայիների ֆոնդներին՝ ներառյալ տաճարների կառուցման և պահպանման հիմնադրամները։