Բայթ
From Wikipedia, the free encyclopedia
Բայթ (անգլ.՝ byte), ինֆորմացիայի քանակի չափման միավոր, բիթերի համախմբություն, վերամշակված համակարգչի կողմից միաժամանակ։ Ժամանակակից հաշվարկման համակարգերում բայթը կազմված է ութ հաջորդական բիթերից, և, համապատասխանաբար, նրա օգնությամբ կարող ենք կոդավորել 256 միմյանցից տարբեր պայմանանշաններ (28)։ Հաշվարկային ճարտարապետության մեծամասնության մեջ բայթը համարվում է անկախ հասցեավորված տվյալների ամբողջություն։ Համակարգչում ներկայացվող ցանկացած պայմանանշան երկուական կոդի վերածվելով՝ուղիղ մեկ բայթ է զբաղեցնում։ Հետևաբար՝ 13 տառ պարունակող կոմբինատորիկա բառը կզբաղեցնի 13 բայթ կամ 10 տառ պարունակող կոդավորում բառը կզբաղեցնի 10 բայթ։ Այսպես, օրինակ, եթե ենթադրենք, որ դասագրքի մեկ էջը պարունակում է տեքստի 34 տող, իսկ յուրաքանչյուր տողում կա 65 պայմանանշան, ապա դասագրքի մեկ էջը կզբաղեցնի 34x65=2210 բայթ։ Իսկ եթե դասագիրքը բաղկացած է տեքստի 200 էջից, ապա այն կզբաղեցնի 2210x200=442000 բայթ ծավալով հիշողություն[1]։