Բայկոնուր (քաղաք)
From Wikipedia, the free encyclopedia
Բայկոնուր (ղազ.՝ Байқоңыр), քաղաք Ղազախստանում, Բայկոնուր տիեզերակայանի բնակելի համալիր։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Բայկոնուր | |||||
ղազ.՝ Байқоңыр | |||||
| |||||
Երկիր | Ղազախստան | ||||
Հիմնադրված է | 1955 թ. | ||||
Մակերես | 57 կմ² | ||||
ԲԾՄ | 100±1 մետր | ||||
Բնակչություն | ▼39 161 մարդ (2018)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+6, UTC+5 և Asia/Almaty?[2] | ||||
Հեռախոսային կոդ | 33622 | ||||
Փոստային դասիչ | 468320 | ||||
Ավտոմոբիլային կոդ | 94 | ||||
Պաշտոնական կայք | baikonuradm.ru(ռուս.) | ||||
| |||||
Բայկոնուր քաղաքը Բայկոնուր տիեզերակայանի հետ ձևավորում է Բայկոնուր համալիրը, որը Ռուսաստանը վարձակալել է Ղազախստանից մինչև 2050 թվականը։
Բայկոնուր քաղաքը համարվում է Ղազախստանի Հանրապետության վարչական միավոր, որը գործում է վարձակալման պայմաններում։
Քաղաքի բնակչությունը 77.0208 մարդ է (նոյեմբերի 1, 2018)։ 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ քաղաքի` Ղազախստանի քաղաքացիություն ունեցող անձանց թիվը եղել է 37.1 հազար մարդ[3]։
Մինչև 1995 թվականի դեկտեմբերը քաղաքը կոչվել է Լենինսկ։ ԽՍՀՄ-ում այն ունեցել է փակ քաղաքի կարգավիճակ։ Քաղաքում գորխում է անցագրային ռեժիմ։
Գտնվում է Սիրդարյա գետի աջ ափին։ Երկաթուղային կայարանը գտնվում է քաղաքից 2 կմ հյուսիս` Տորետամ գյուղի տարածքում։ Արիս-Կանդագաչ երկաթուղին միակողմանի է։ Քաղաքից 5 կմ հյուսիս անցնում է Արալսկ - Ժոսալի - Կզըլ-Օրդա ավտոմոբիլային ճանապարհը, որը М32 (Սամար-Շիկմենտ) ճանապարհի մի հատվածն է։
Քաղաքն ու Բայկոնուր տիեզերակայանը ապասարկում են «Կրայնի» (գտնվում է քաղաքից 6 կմ արևելք) և «Յուբիլեյնի» (գտնվում է քաղաքից 40 կմ հյուսիս-արևմուտք՝ տիեզերակայանի տարածքում) օդանավակայանները։