Վիքիմեդիայի նախագծի ցանկ From Wikipedia, the free encyclopedia
Բանաստեղծ-դափնեկիր (անգլ.՝ Poet Laureate), պալատական բանաստեղծի կոչում, որը հաստատվել է միապետի կողմից և ավանդաբար պարտավորել է կոչում ունեցողին բանաստեղծություններով արձագանքել թագավորական ընտանիքի և պետության կյանքում տեղի ունեցող իրադարձություններին։ Բանաստեղծ-դափնեկրի կոչումը շնորհվել է ցմահ, իսկ 1999 թվականից` տասնամյա ժամկետով[1]։ 19-րդ դարից սկսած` այն համարվում է առավել պատվավոր, քան թե` որևէ պարտավորություն ենթադրող կոչում, և դրա դափնեկիրը սովորաբար շարունակում է սեփական գրական կարիերան։
Այս կոչմանը նախորդել է պալատական բանաստեղծի կոչումը, սկայան չնայած որ պալատական բանաստեղծները միշտ եղել են Անգլիայի պատմության ընթացքում, պաշտոնապես նրանց կարգավիճակը որոշվել է միայն 1790 թվականին։
Բանաստեղծ–դափնեկրի նմանատիպ կոչում կա նաև ԱՄՆ-ում։ Տարբերությունն այն է, որ այստեղ Բանաստեղծ–դափնեկիրն ընտրվում են 1-2 տարով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.