Բաս
basso / From Wikipedia, the free encyclopedia
Բաս (իտալ.՝ basso, ցածր)
- Արական ամենացածր երգչաձայն, լինում են բարձր և ցածր։ Բարձր բասը կոչվում է լիրիկական բաս կամ բաս-կանտանտե. ցածր բասը կոչվում է բաս-պրոֆունդո, գոյություն ունեցող «բնահատուկ» բաս կամ բաս-բուֆ, առաջին բաս կամ երկրորդ բաս հասկացությունները ստեղծվել են ըստ երգչախմբում կամ բեմում նրանց գրաված տեղի և ամպուլայի։ Բացի դրանից, միայն երգչախմբերում օգտագործվում են բաս-օկտավաները, այլ կերպ՝ օկտավիստները։
- Փողային նվագախմբի մեջ մտնող պղնձյա փողային նվագարաններ (գործիքներ)` սի բեմոլ և մի բեմոլ լարվածքով (in B, in Es), նոտագրվում են բասի բանալիով, հնչում են ըստ գրվածի։
- Ցածր ձայնասահմանի նվագարանները` կոնտրաբասը, տուբան և այլն։
- Թվագրված բաս կամ գեներալ բաս։
- Երաժշտական բազմաձայն ստեղծագործության ամենցածր ձայնը (պարտիան)։
- Հարմոնիան ուսումնասիրելիս՝ քառաձայնի չորրորդ ձայնը[1]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաս (այլ կիրառումներ)