Բարգուշատի լեռներ
Սյունիքի մարզի լեռնաշղթա / From Wikipedia, the free encyclopedia
Բարգուշատի լեռներ, Բարգուշատի լեռնաշղթա, Բարգուշետ, Բարկուշատի լեռնաշղթա, Բերգուշատ, Բերգուշետի լեռնաշղթա, լեռնաշղթա Հայաստանի Սյունիքի մարզում, Զանգեզուրի լեռների արևելյան ճյուղավորությունը, կազմում է Որոտանի, Ողջիի և Գեղիի գետերի ջրբաժանը։ Երկարությունը՝ շուրջ 70 կմ, լայնությունը՝ 15-26 կմ։ Առավելագույն բարձրությունը։ Առավելագույն բարձրությունը Արամազդ լեռն է (3399 մ)[1]։
Բարգուշատի լեռներ | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածքային միավոր | Սյունիքի մարզ |
Լեռնաշղթա | Զանգեզուրի լեռներ |
Բարձրություն (ԲԾՄ) | 3399 մետր |
Երկարություն | մոտ 70 կմ |
Մեծագույն գագաթ | Արամազդ |
Լանջերը կտրտված են Որոտանի և Գեղիի վտակների Գայլաձորի կիրճը խոր (մինչև 800 մ) հովիտներով։ Ծալքաբեկորավոր լեռնաշղթա է։ Գիրաթաղ-Սվարանց գետահովիտներով բաժանվում է արևմտյան և արևելյան մասերի։ Արևմտյան մասը բարձրադիր հորստաձև բեկոր է՝ կազմված պալեոզոյի փոխակերպային, նստվածք, և էոցենի հրաբխածին-նստվածքային ապարներից, գրանիտոիդային ներժայթուքներից։ Այստեղ են գտնվում Գեղաքար (3343 մ), Քառկատար (3270 մ), Երկաթասար (3227 մ) լեռնագագաթները[2]։
Արևելյան մասը՝ Սուսանասարը, համեմատաբար ցածրադիր է, միաթեք՝ կազմված յուրայի ու կավճի հրաբխածին ապարներից։ Կան երկաթի, պղնձի, մոլիբդենի, ոսկու, մանգանի, տիտանի, բազմամետաղային հանքավայրեր, շինանյութեր, հանք, ջրերի ելքեր։ Հանքավայրերի մի մասն ունի արդյունաբերական նշանակություն։ Բարգուշատի լեռնաշղթան ակտիվ երկրաշարժամետ շրջան է։ Կլիման բարեխառն է, բարձրադիր գոտում՝ ցուրտ լեռնային, տարեկան տեղումները՝ 500-800 մմ։ Ձմռանը բնորոշ է կայուն ձնածածկույթը։ Լանջերն անտառածածկ են, բարձրադիր գոտում՝ մերձալպյան և ալպյան մարգագետիններ։