Կաքավաբերդ
From Wikipedia, the free encyclopedia
Կաքավաբերդ (Գեղի բերդ, Քեղի բերդ), միջնադարյան բերդ, Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում, Ազատ գետի աջ ափին (այժմյան Արտաշատ քաղաքի Իմիրզեկ հնավայրից արևելք)։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղի (այլ կիրառումներ)
Նկարագրություն | |
Տեսակ | մշակութային արժեք և ամրոց |
Տեղագրություն | Արարատի մարզ |
Վարչական միավոր | Արարատի մարզ[1] և Արտաշատի շրջան |
Երկիր | Հայաստան |
Ընթացիկ վիճակ | կիսավեր |
Kakavaberd Վիքիպահեստում |
Առաջին անգամ հիշատակում է Հովհաննես Դրասխանակերտցին (9-10-րդ դարերում) որպես Բագրատունիների տոհմական տիրույթ։ 11-րդ դարն անցել է Պահլավունիներին, 12-13-րդ դարերում այն տիրել են Պռոշյանները։ Դրասխանակերտցին հաղորդում է, որ 924 թվականին Գեղիի վրա է հարձակվել արաբ զորավար Բեշիրը և պարտվել Գևորգ Մարզպետունուն։ Գեղին վերջին անգամ հիշատակվում է 1224 թվականին, երբ Գառնու մոտ մարտում պարտված Իվանե Զաքարյանը պատսպարվել է այնտեղ։
Ամրոցն այժմ կանգուն է, լավ պահպանված։ Այն կառուցված է բարձր լեռան գագաթին, որ երեք կողմից անմատչելի է։ Դեպի հյուսիս-արևելք ձգվում են պարիսպները, որոնք ունեն 2-2,5 մ հաստություն, 8-10 մ բարձրություն և աշտարակներ։ Բերդի ներսում պահպանվել են եկեղեցին, այլ շենքերի ավերակներ։
Բերդը հիշատակվում է նաև Գեղի կամ Քեղի անուններով։ Նույնանուն բերդ եղել է նաև Սյունիքում, այժմյան Գեղի գյուղի տեղում։ Գեղի բերդը հիշատակում է նաև Մուրացանը իր «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում։