Բելգիայի լեզուներ
From Wikipedia, the free encyclopedia
Բելգիայի բնակչության հիմնական մասը կազմում են երկու էթնիկական խումբ՝ ֆլամանդացիները (բնակչության մոտ 60 %) և վալոնները (բնակչության մոտ 40 %), որոնք խոսում են նիդերլանդերեն և ֆրանսերեն լեզուներով։ Դրանց զուգահեռ պաշտոնական լեզու է ճանաչված նաև գերմաներենը, որը Բելգիայի թագավորության արևելյան մասում օգտագործվում է գերմանախոս համայնքի կողմից։ Անգլերեն լեզուն ճանաչված չի որպես պաշտոնական, սակայն բավական շատ է տարածված։ Լեզվական փոքրամասություններին են պատկանում ենիշական, մանուշական և գնչուական լեզուները[1]։