From Wikipedia, the free encyclopedia
Բենին Սիթի (յորուբա՝ Ìlú Benin), Հարավային Նիգերիայի Էդո նահանգում գտնվող քաղաք, Բենին գետից գտնվում է 40 կմ դեպի հյուսիս, Լագոսից 330 կմ դեպի արևելք։ Բնակչությունը՝ 1 147 188 մարդ (2006)։
Բնակավայր | ||
---|---|---|
Բենին Սիթի | ||
Երկիր | Նիգերիա | |
Համայնք | Էդո նահանգ[1] | |
Հիմնադրված է | 1899 թ. | |
Մակերես | 1204 կմ² | |
ԲԾՄ | 80 մետր | |
Բնակչություն | 1 147 188 մարդ (2006) | |
Ժամային գոտի | UTC+1 | |
| ||
Բենինը հայտնի էր որպես Իլ Իբինու (1180—1897 թթ.)։ Իորուբա լեզվով նշանակում է «թախիծի օրրան», հետո փոխվել է Ubinu և պորտուգալացիների կողմից վերանվանվել է Բենին։
Հիմնադրվել է X դարում, եղել է Բենինի թագավորության մայրաքաղաքը, որն իր ծաղկմանն է հասել XIV - XVII դարերում։ 1485 թվականից հետո Բենինում սկսել են բնակվել պորտուգալացիները։ Քաղաքը հարստացել է XVI—XVII դարերում՝ ստրուկների վաճառքի շնորհիվ, որի արդյունքում ամբողջ տարածաշրջանը ստացել է ստրուկների ափ անվանումը, ինչպես նաև որոշ արևադարձային մթերքների արտահանումից։ Այս ժամանակաշրջանը հայտնի էր գեղարվեստական արհեստների զարգացմամբ։
Քաղաքը, ինչպես նաև Բենինի ողջ թագավորությունը, անկում է ապրել 1700 թվականից հետո, սակայն վերածնվել է XIX դարում՝ կապված արմավի առևտրի հետ։ 1897 թվականի փետրվարի 17-ին անգլիական պատժիչ արշավախումբը՝ ծովակալ Գարի Ռոուսոնի ղեկավարությամբ գրավել և հրդեհել է քաղաքը՝ ոչնչացնելով Բենինի թագավորության գանձերի մեծ մասը։ Պահպանված արժեքները (բենինյան բրոնզը, երկաթից պատրաստված քանդակներ, կիսանդրիներ, փղոսկրը) անգլիացիների կողմից դուրս են բերվել և ներկայումս ցուցադրվում են աշխարհի շատ թանգարաններում։ 1967 թվականին քաղաքը մեկ օրով դարձել է Բենինի ինքնավար հանրապետության (1967) մայրաքաղաքը։
Բենին Սիթին հանդիսանում է Նիգերիայի ռեզինատեխնիկական արդյունաբերության կենտրոնը։ Քաղաքում տեղակայված են նաև փայտամշակման և քիմիական ձեռնարկություններ։ Կարևոր ավանդական արհեստներից է արմավի յուղի արդյունաբերությունը։ Զարգացած են նաև գեղարվեստական արհեստները (փայտափորագրությունն ու փղոսկրի փորագրությունը)։
Բենին Սիթիում են գտնվում Նիգերիայի մի շարք լավագույն ակադեմիական հաստատությունները, մասնավորապես Բենինի համալսարանը (University of Benin (Nigeria)), Ամբրոզե Ալիի համալսարանը (Ambrose Alli University), Բենսոն Այդահոզայի համալսարանը (Benson Idahosa University), Իգբինեդիոն համալսարանը (Igbinedion University), ինչպես նաև մի շարք մասնավոր Բուհեր։
Քաղաքի տեսարժան վայրերից է Բենինի թագավորության կառավարչի պալատը, Էմոտանի՝ քաղաքի հովանավորի արձանը, Բենին Սիթիի ազգային թանգարանը։ Քաղաքում անց են կացվում տարբեր ուղղվածության փառատոններ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.