From Wikipedia, the free encyclopedia
Բեննի Քարթեր (անգլ.՝ Benny Carter, լրիվ անունը՝ Bennett Lester Carter, օգոստոսի 8, 1907[1][2][3][…], Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հուլիսի 12, 2003[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), ամերիկացի ջազմեն, ջազի ողջ պատմության մեծագույն սաքսոֆոնահարներից մեկը[10]։
Բեննի Քարթեր | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Benny Carter |
Ի ծնե անուն | անգլ.՝ Bennett Lester Carter |
Ծնվել է | օգոստոսի 8, 1907[1][2][3][…] Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ կամ Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 12, 2003[1][2][3][…] (95 տարեկան) Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5] |
Ժանրեր | ջազ և սվինգ երաժշտություն[6] |
Մասնագիտություն | փողհար, սաքսոֆոնահար, կոմպոզիտոր, ջազ երաժիշտ, բենդ-լիդեր, դիրիժոր և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | սաքսոֆոն[7][6], Շեփոր[7], կլառնետ[7] և ալտ սաքսոֆոն[6] |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան |
Լեյբլ | Columbia Records |
Կրթություն | Հարվարդի համալսարան և Փրինսթոնի համալսարան[7] |
Անդամակցություն | Benny Carter and His Orchestra? |
Պարգևներ | |
Կայք | bennycarter.com |
Benny Carter Վիքիպահեստում |
Փողհարել սովորել է իր հարևանից՝ Մայլի Բաբերից[11]։ Լայն ճանաչման է հասել 1920-ական թվականներին Ֆլեթչեր Հենդերսոնի բիգ բենդի համար մեղեդիներ գործիքավորելու շնորհիվ։ 1930-ական թվականներին Ջոնի Հոջեսի հետ լայն գործածության մեջ է դրել ալտ սաքսոֆոնը։ Բարձր են գնահատվել նաև նրա կատարումները որպես մենակատար փողհար։ Հռչակի, փառքի գագաթնակետին հասած երաժիշտին հրավիրել են աշխատելու Լոնդոնում՝ «Բի-բի-սի»-ում, և նա իր կատարումներով նպաստել է Մեծ Բրիտանիայում ջազի ժողովրդականության աճին[12]։ 1969 թվականից Բեննի Քարտերը դասախոսել է Փրինստոնի համալսարանում։ Միաժամանակ շարունակել է եռանդուն կերպով ելույթներ ունենալ և ձայնագրվել, և դա՝ նույնիսկ ութսուն, մինչև անգամ իննսուն տարին լրանալուց հետո։ 1986 թվականից սկսած՝ ութ անգամ առաջադրվել է հեղինակավոր «Գրեմի» մրցանակի և երկու անգամ հաղթող է ճանաչվել ու արժանացել այդ բարձր պարգևին։ 1987 թվականին նրան շնորհվել է պատվավոր Գրեմի մրցանակ՝ Grammy Lifetime Achievement Award՝ երաժշտական իր ողջ գործունեության ընթացքում ձեռք բերած նվաճումների համար։ 2000 թվականին էլ պարգևատրվել է արվեստի բնագավառում ԱՄՆ ազգային մեդալով։
Բեննի Քարթերի բիգ բենդի կատարումները հնչում են դասական մի շարք կինոնկարներում, այդ թվում՝ «Ամերիկացին Փարիզում» (1951) և «Կիլիմանջարոյի ձյուները» (1952) ֆիլմերում։
Բեննի Քարթերը[13] ծնվել է Նյու Յորքում[14], երաժիշտների ընտանիքում։ Մանկությունն անց է կացրել Հարլեմում, Դյուկ Էլինգտոնի նշանավոր նվագախմբի աստղերից մեկը համարվող Բաբեր Մայլիի ընկերակցությամբ[15], ումից էլ փողհարել է սովորել։ Երբ հասկացել է, որ Մայլիին չի կարող գերազանցել որպես փողհար, երաժշտական փող գործիքը փոխարինել է սաքսոֆոնով[16]։
Իբրև պրոֆեսիոնալ երաժիշտ՝ իր կարիերան սկսել է 15 տարեկանից, առաջին ձայնապնակը թողարկել 1927 թվականին, հաջորդ տարում ստեղծել իր բիգ բենդը։ 1930-1931 թվականներին ձայնագրվել է՝ համագործակցելով Ֆլեթչեր Հենդերսոնի հետ[17], որոշ ժամանակ եղել է McKinney's Cotton Pickers-ի նվագավարը, գործիքավորումներ կատարել Հենդերսոնի ու Դյուկ Էլինգտոնի, հետագա տարիներին՝ Լուի Արմսթրոնգի, Ռեյ Չարլզի, Էլլա Ֆիցջերալդի, Փեգի Լիի, Սառա Վոանի և այլ նշանավոր երաժիշտների համար[18][19]։ Բացի այդ, հեղինակել է մի շարք երգեր, որոնցից երկուսը՝ Blues in My Heart-ը և When Lights are Low-ն, դարձել են հիթեր։ 1930-ական թվականների սկզբներին Բեննի Քարթերն արդեն ձեռք էր բերել լավագույն ալտ սաքսոֆոնահարի և սոլո փողհարի համբավ[20]։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա եղել է կինոնկարների համար երաժշտություն գրող առաջին սևամորթ հեղինակը։
Վախճանվել է 2003 թվականի հուլիսի 12-ին՝ 95 տարեկան հասակում[21], շնչառական խնդիրների պատճառով[22], Լոս Անջելեսի Սեդար Սինայ բժշկական կենտրոնում[23][24]։
Բեննի Քարթերը 1977 թվականին ներառվել է Down Beat ամսագրի ջազի փառքի սրահում, 1978-ին՝ սևամորթ կինոգործիչների փառքի սրահում[25], 1980-ին արժանացել է գործիքավորողների ու կոմպոզիտորների ամերիկյան ընկերության Golden Score մրցանակին, 1986-ին արվեստագետներին խրասխուսող ամերիկյան ոչ կառավարական National Endowment for the Arts ընկերությունը նրան շնորհել է NEA Jazz Masters մրցանակ[26][27]։
1987 թվականին ստացել է Grammy Lifetime Achievement Award մրցանակ՝ երաժշտական իր ողջ գործունեության ընթացքում ձեռք բերած նվաճումների համար, 1994-ին՝ «Գրեմի»՝ Prelude to a Kiss-ի սոլո կատարման համար, այդ նույն տարում Հոլիվուդի փառքի ճեմուղում տեղի է ունեցել նրա աստղի հանդիսավոր բացման արարողությունը[28]։
1990-ին Բեննի Քարտերը հռչակվել է «Տարվա ջազային լավագույն արտիստ»՝ Down Beat և JazzTimes պարբերականների անցկացրած քվեարկությունների արդյունքներով։ 1996-ին ընտրվել է Քենեդու անվան կենտրոնի պատվավոր անդամ։ Մինչ այդ՝ 1974 թվականին Փրինստոնի համալսարանն էլ նրան պատվավոր դոկտորի կոչում էր շնորհել[29]։ Այդ պատվավոր կոչմանը նրան արժանացրել են նաև Rutgers-ը (1991)[30], Հարվարդը (1994), Նոր Անգլիայի երաժշտական կոնսերվատորիան (1998).[31]: 2016-ին Ամերիկայի պատմության ազգային թանգարանը իր կազմակերպած «Ջազի գնահատման միամսյակի» («Jazz Appreciation Month») գովազդային պլակատը թողարկել էր Բեննի Քարթերի պատկերով[32]։
2000 թվականին ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Բիլ Քլինթոնը անվանի երաժիշտին հանձնել է Արվեստի ազգային մեդալ[33][34]։
Տարին | Անվանակարգը | Վերնագիրը | Նշումներ |
---|---|---|---|
1963 | Լավագույն գործիքավորում | "Busted" | Առաջադրում |
1986 | Լավագույն ջազային գործիքային կատարում (խմբով) | Swing Reunion | Առաջադրում |
1987 | Grammy Lifetime Achievement Award | Հաղթանակ | |
1988 | Լավագույն գործիքային կոմպոզիցիա | "Central City Sketches (Side 2)" | Առաջադրում |
1992 | Լավագույն ջազային անսամբլային կատարում | Harlem Renaissance | Առաջադրում |
1992 | Լավագույն գործիքային կոմպոզիցիա | "Harlem Renaissance Suite" | Հաղթանակ |
1993 | Լավագույն ջազային գործիքային սոլո կատարում | "The More I See You" | Առաջադրում |
1994 | Լավագույն գործիքային կոմպոզիցիա | "Elegy in Blue" | Առաջադրում |
1994 | Լավագույն ջազային գործիքային կատարում, անհատապես կամ խմբով | Elegy in Blue | Առաջադրում |
1994 | Լավագույն ջազային գործիքային սոլո կատարում | "Prelude to a Kiss" | Հաղթանակ |
Ըստ AllMusic.com-ի տեղեկատվության[36]
Տարին | Վերնագիրը | Նշումներ | Ձայնագրմ. ընկ. |
---|---|---|---|
1952 | Alone Together | Օսկար Փիթերսոնի քառյակի հետ | Norgran Records |
1953 | Cosmopolite | Clef Records | |
1954 | Benny Carter Plays Pretty | Թողարկվել է նաև Moonglow խորագրով։ | Norgran |
1954 | The Formidable Benny Carter | Norgran | |
1954 | The Urbane Mr. Carter | Norgran | |
1955 | New Jazz Sounds | Դիզի Գիլեսփիի և Բիլ Հարիսի հետ | Norgran |
1957 | Urbane Jazz | Ռոյ Էլդրիջի հետ] | Verve |
1958 | Jazz Giant | Contemporary Records | |
1958 | Swingin' the '20s | Էռլ Հայնեսի հետ | Contemporary |
1958 | The Fabulous Benny Carter Band | 1943 թ. ձայնագրութ. վերաթողարկում | Audio Lab |
1959 | Plays Cole Porter's Can-Can and Anything Goes | United Artists | |
1959 | Aspects | Թողարկվել է նաև The Benny Carter Jazz Calendar խորագրով։ | United Artists |
1960 | Sax ala Carter! | United Artists | |
1961 | Further Definitions | Impulse! | |
1962 | BBB & Co. | Բեն Ուեբսթերի և Բառնի Բիգարդի հետ | Swingville |
1963 | Benny Carter in Paris | 20th Century Fox | |
1966 | Additions to Further Definitions | Impulse! | |
1976 | The King | Pablo | |
1976 | Carter, Gillespie Inc. | Դիզի Գիլեփսիի հետ | Pablo |
1976 | Wonderland | Թողարկվել է 1986 թ.: | Pablo |
1977 | 'Live and Well in Japan! | Pablo Live | |
1977 | Benny Carter 4: Montreux '77 | Pablo Live | |
1980 | Summer Serenade | Storyville | |
1983 | Skyline Drive | Phontastic | |
1985 | A Gentleman and His Music | Concord | |
1987 | Billy Eckstine Sings with Benny Carter | Բիլի Էքստայնի հետ | EmArcy |
1987 | Benny Carter Meets Oscar Peterson | Օսկար Փիթերսոնի հետ | Pablo |
1987 | Central City Sketches | American Jazz Orchestra-ի հետ | MusicMasters |
1988 | In the Mood for Swing | MusicMasters | |
1989 | My Kind of Trouble | Pablo | |
1989 | Over the Rainbow | MusicMasters | |
1990 | Cookin' at Carlos I | MusicMasters | |
1990 | Marian McPartland Plays the Benny Carter Songbook | Concord Jazz | |
1990 | My Man Benny, My Man Phil | Ֆիլ Վուդսի հետ | MusicMasters |
1991 | All That Jazz: Live at Princeton | MusicMasters | |
1992 | Harlem Renaissance | MusicMasters | |
1992 | Legends | Հենկ Ջոնսի հետ. թողարկվել է 1997 թ.: | MusicMasters |
1994 | Elegy in Blue | MusicMasters | |
1996 | Benny Carter Songbook | մի շարք երգիչների հետ | MusicMasters |
1996 | Another Time, Another Place | Ֆիլ Վուդսի հետ | Evening Star |
1997 | Benny Carter Songbook Volume II | մի շարք երգիչների հետ | MusicMasters |
1997 | New York Nights | MusicMasters |
Տարին | Վերնագիրը | Կատարողները | Ժանրը | Ձայնագրմ. ընկ. |
---|---|---|---|---|
1960 | Kansas City Suite | Քաունթ Բեյսին և նրա նվագախումբը | ջազ | Roulette |
1961 | The Legend | Քաունթ Բեյսին և նրա նվագախումբը | ջազ | Roulette |
1962 | Big Band Jazz from the Summit | Լուի Բելսոն | ջազ | Roulette |
1963 | The Explosive Side of Sarah Vaughan | Սառա Վոան | ջազ | Roulette |
1963 | The Lonely Hours | Սառա Վոան | ջազ | Roulette |
1963 | Mink Jazz | Փեգի Լի | ջազ | Capitol |
1964 | Sweets for the Sweet Taste of Love | Հարրի Էդիսոն | ջազ | Vee-Jay |
1964 | Keely Smith Sings the John Lennon—Paul McCartney Songbook | Քիլի Սմիթ | ջազ | Reprise |
1967 | Portrait of Carmen | Կարմեն Մըքռեյ | ջազ | Atlantic |
1968 | Manufacturers of Soul | Ջեքի Վիլսոն և Քաունթ Բեյսի | սոուլ ջազ | Brunswick |
1968 | 30 by Ella | Էլլա Ֆիցջերալդ | ջազ | Capitol |
1979 | A Classy Pair | Էլլա Ֆիցջերալդը Քաունթ Բեյսիի նվագախմբի հետ | ջազ | Pablo |
Լուիս Բելսոնի հետ
Դիզի Գիլեսփիի հետ
Jazz at the Philharmonic-ի հետ
Փեգի Լիի հետ
Դեյվ Փելի հետ
Նենսի Վիլսոնի հետ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.