Բեռն (կանտոն)
կանտոն Շվեյցարիայում / From Wikipedia, the free encyclopedia
Բեռն (գերմ.՝ Kanton Bern; ֆր.՝ canton de Berne), Շվեյցարիայի 26 կանտոններից թե՛ տարածքով և թե՛ բնակչության թվաքանակով երկրորդը։ Գտնվում է Կենտրոնական Շվեյցարիայի արևմտյան մասում։ Երկլեզվյա կանտոն է։ 2018 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով բնակիչների թվաքանակը եղել է 1,034,977։ Նրանցից 119,930-ը (կամ 12.45%-ը) օտարերկրացիներ էին[2]։ Կանտոնի վարչական կենտրոնը Բեռն քաղաքն է, որը միաժամանակ Շվեյցարիայի Համադաշնության մայրաքաղաքն է։ Կանտոնի մյուս խոշոր բնակավայրերն են Թունը և Բիլ/Բիեն-ը։
Արագ փաստեր Բեռն, Երկիր ...
| |||||
Երկիր | Շվեյցարիա | ||||
Կարգավիճակ | Շվեյցարիայի վարչական բաժանում և վարչատարածքային միավոր | ||||
Մտնում է | Շվեյցարիա | ||||
Վարչկենտրոն | Բեռն | ||||
Ամենաբարձր կետ | Ֆինստերանհորն | ||||
ԲԾՄ | 542 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Grand Council of Bern? | ||||
Պաշտոնական լեզուներ | գերմաներեն | ||||
Բնակչություն | 1 034 977 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||||
Տարածք | 5959 կմ² | ||||
Հիմնադրված է | 1353 թ. | ||||
Սահմանակցում է | Յուրա, Զոլոտուրն, Վո, Ֆրիբուրգ, Արգաու, Ուրի, Նիդվալդեն, Օբվալդեն, Լյուցերն, Նևշատել և Վալե | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | CH-BE | ||||
Ավտոմոբիլային կոդ | BE | ||||
be.ch(գերմ.)(ֆր.) | |||||
Փակել
Զբաղեցնում է 5,959 կմ2 (2,301 sq mi)տարածք, որի 19.3%-ը համարվում է արտադրական նպատակներով օգտագործելու համար ոչ պիտանի[3]։