Բիգ Շոն
From Wikipedia, the free encyclopedia
Շոն Մայքլ Լեոնարդ Անդերսոն (անգլ.՝ Sean Michael Leonard Anderson, մարտի 25, 1988(1988-03-25)[1], Սանտա Մոնիկա, Կալիֆոռնիա[1]), ամերիկացի ռեփեր, ով հայտնի է Բիգ Շոն (անգլ.՝ Big Sean) բեմական անվամբ։ 2011 թվականին թողարկվել է նրա դեբյուտային՝ «Finally Famous» ալբոմը, որը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը Billboard 200 հիթ շքերթում։ Նրա երկրորդ ստուդիական ալբոմը, որը կրում է «Hall of Fame» անվանումը, նա թողարկել է 2013 թվականին և 3-րդ հորիզոնականն է զբաղեցրել է Billboard 200-ում։ 2015 թվականին թողարկվել է նրա երրորդ՝ «Dark Sky Paradise» ալբոմը, որը գլխավորել է Billboard 200 հիթ շքերթը։ 2017 թվականին թողարկված նրա «I Decided.» չորրորդ ալբոմը նույնպես գլխավորել է այդ հիթ շքերթը։
Արագ փաստեր Բիգ Շոն, Հիմնական տվյալներ ...
Բիգ Շոն | |
---|---|
Շոնը 2016 թվականի հոկտեմբերին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Big Sean |
Ի ծնե անուն | Շոն Մայքլ Լեոնարդ Անդերսոն |
Նաև հայտնի է որպես | Big Sean[1] |
Ծնվել է | մարտի 25, 1988 (36 տարեկան) Սանտա Մոնիկա, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ |
Ժանրեր | Հիփ հոփ |
Մասնագիտություն | Ռեփեր, երգերի հեղինակ |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2007-ներկա |
Լեյբլ | GOOD Music, Roc Nation, Def Jam Recordings |
Կրթություն | Cass Technical High School? և Detroit Waldorf School? |
Կապված | Քանյե Ուեսթ, Քրիս Բրաուն, Դրեյք, Մայք Պոզներ, Ջենեյ Այկո, Վիզ Խալիֆա, Մետրո Բումին, Արիանա Գրանդե |
Պարգևներ | |
Կայք | uknowbigsean.com |
Sean Anderson Վիքիպահեստում |
Փակել