Բիլայն
From Wikipedia, the free encyclopedia
«Բիլայն» (նաև` Beeline, մինչև 2005 թվականը՝ «Բի Լայն GSM»), Վիմպելկոմ ընկերության ապրանքանիշը, որի ներքո դուստր կազմակերպությունները տրամադրում են հեռահաղորդակցության ծառայություններ (առաջին հերթին՝ բջջային կապի ծառայություն) Ռուսաստանում («Вымпел-Коммуникации» ընկերություն) և ԱՊՀ երկրներում[1]։ Մասնավորապես, այս ապրանքանիշի ներքո մատուցվում են բջջային (GSM, UMTS և LTE) և ֆիքսված կապի, լարային (FTTB) և անլար (Wi-Fi, «Բիլայն WiFi») գերարագ ինտերնետի հասանելիության ծառայություններ, IP հեռուստատեսություն («Բիլայնի տնային թվային հեռուստատեսություն» և «Բջջային հեռուստատեսություն»)։
Բիլայն | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և հեռահաղորդակցային ընկերություն |
Հիմնադրված է | օգոստոսի 6, 1993 |
Վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Երկիր | Ռուսաստան |
Արդյունաբերություն | հեռուստահաղորդակցության արդյունաբերություն և բջջային հեռախոսների ինդուստրիա |
Մայր ընկերություն | VEON? |
Սեփականատեր | Վիմպելկոմ |
Կայք | beeline.am |
Beeline Վիքիպահեստում |
«ՎիմպելԿոմ» ընկերությունը հիմնադրվել է 1992 թվականին, իսկ պաշտոնապես գրանցվել է նույն տարվա սեպտեմբերի 15-ին։ Այդ օրը համարվում է «ՎիմպելԿոմ» ընկերության ծննդյան օրը (գործում է «Բիլայն» ապրանքանիշի ներքո)[2]։ Ընկերության գլխամասը տեղեկայված է Մոսկվայում[3]։