From Wikipedia, the free encyclopedia
Բյարնի Բենեդիկտսոն (իսլ.՝ Bjarni Benediktsson, ապրիլի 30, 1908, Ռեյկյավիկ, Իսլանդիա - հուլիսի 10, 1970, Թինգվեդլիր), Իսլանդիայի վարչապետ, կառավարել է 1963 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 1970 թվականի հուլիսի 10-ը։
Բյարնի Բենեդիկտսոն | |
Կուսակցություն՝ | Անկախության կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Իսլանդիայի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և լրագրող |
Ծննդյան օր | ապրիլի 30, 1908 |
Ծննդավայր | Ռեյկյավիկ, Իսլանդիա |
Վախճանի օր | հուլիսի 10, 1970 (62 տարեկան) |
Վախճանի վայր | Թինգվեդլիր |
Քաղաքացիություն | Իսլանդիա |
Պարգևներ | |
24 տարեկանում դարձել է Իսլանդիայի համալսարանի իրավունքի պրոֆեսոր։
1934 թվականին ընտրվել է Ռեյկյավիկի քաղաքային խորհրդի անդամ՝ ներկայացնելով պահպանողական Անկախության կուսակցությունը։
1940-1947 թվականներին ընտրվել է որպես Ռեյկյավիկի քաղաքապետ։
1947-1956 թվականներին զբաղեցրել է տարբեր նախարարական պաշտոններ, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնը, դարձել է Իսլանդիայի նորաստեղծ ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնելու նախաձեռնողներից մեկը[2]։
1956 թվականին, ձախակողմյան կառավարության ձևավորումից հետո, անցել է լրագրության։
1959 թվականին արդարադատության նախարար էր Օլաֆուր Տորսի կոալիցիոն կառավարությունում[3], որը ձևավորվել էր Անկախության կուսակցության և սոցիալ-դեմոկրատների կողմից։
1961 թվականին ընտրվել է Անկախության կուսակցության նախագահ[4]։
1963 թվականին ընտրվել է Իսլանդիայի վարչապետ[5]։ Ողբերգական կերպով մահացել է Թինգվելիրի կառավարական ամառանոցում բռնկված հրդեհի հետևանքով[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.