Բյուտ մարզ (Կալիֆոռնիա)
From Wikipedia, the free encyclopedia
Բյուտ կոմսություն, Բյուտ մարզ (անգլ.՝ Butte County), ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի 58 վարչական միավորներից՝ կոմսություններից կամ մարզերից մեկը։ Ընդհանուր տարածությունը 4248 կմ² է, բնակչությունը՝ 219 186 մարդ՝ 2019 թվականի հուլիսի 1-ի մարդահամարի տվյալներով։ Մարզկենտրոնն է Օրովիլ բնակավայրը։ Կազմավորվել է 1850 թվականին։ ԱՄՆ–ում նահանգները, ինչպես Անգլիայում և անգլո–սաքսոնական մյուս երկրներում, բաժանվում են մարզերի, որոնք ավանդաբար կոչվում են կոմսություններ՝ քաունթի, հոգնակին՝ քաունթիզ (եզակին՝ անգլ.՝ County, հոգնակին՝ անգլ.՝ Counties), իսկ շրջանները կոչվում են դիսթրիքթ, հոգնակին՝ դիսթրիքթս՝ (անգլ.՝ district, districts)։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բյուտ շրջան (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Բյուտ մարզ, Երկիր ...
| ||
Երկիր | ԱՄՆ | |
Կարգավիճակ | Կալիֆոռնիայի շրջան | |
Մտնում է | Կալիֆոռնիա | |
Վարչկենտրոն | Oroville? | |
Բնակչություն | ▼211 632 մարդ (ապրիլի 1, 2020)[1][1] | |
Տարածք | 4344 կմ² | |
Հիմնադրված է | 1850 թ. | |
Սահմանակցում է | Թիհամա շրջան, Սատեր շրջան, Յուբա շրջան, Քոլուսա շրջան, Գլեն շրջան և Փլումաս շրջան | |
Ժամային գոտի | PDT? | |
Անվանված է | Sutter Buttes? | |
buttecounty.net(անգլ.) | ||
Փակել