Թուրք դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Բուրջու Օզբերք (թուրքերեն՝ Burcu Özberk, դեկտեմբերի 11, 1989, Էսքիշեհիր, Թուրքիա), թուրք դերասանուհի։
Բուրջու Օզբերք թուրքերեն՝ Burcu Özberk | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 11, 1989 (34 տարեկան) |
Ծննդավայր | Էսքիշեհիր, Թուրքիա |
Կրթություն | Հաջեթեփե համալսարանի Անկարայի պետական կոնսերվատորիա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, մյուզիքլի դերասան, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Բուրջու Օզբերքը ծնվել է 1989 թվականի դեկտեմբերի 11-ին, Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում։ Ունի մեծ քույր։ Ավարտել է Հաջիտեպի համալսարանի թատրոնի բաժինը։ Բնակվում է Ստամբուլում։
Դերասանուհին խաղում է Տատբիկատ թատրոնում՝ Էրդալ Բեշիկչիոլի ղեկավարությամբ։ Մասնակցել է «Վոյցեխի հեքիաթ», «Հիմար սեր» և այլ բեմադրություններում։ Ֆիլմում դեբյուտը Պարգալ Իբրագիմա փաշայի և Խատիջե Սուլթանի դստեր՝ մեծահասակ Խուրիջիխան Սուլթանի դերն էր, «Հոյակապ դար» սերիալում[1]։ 2015-2016 թվականներին նկարահանվել է «Գյունեշի աղջիկները» սերիալում, Նազլիի դերում։ Ծրագրի ավարտից հետո՝ 2016 թվականի մայիսին «Հրաշալի փեսա» հեռուստասերիալում ստացել է Մելիկեի դերը։ 2017 թվականին Բուրջուն «Ըմբոստ Կարատայ» լիամետրաժ պատմական ֆիլմում ստացել է գլխավոր կնոջ դերը։ Ինչպես նաև 2017 թվականին նկարահանվել է «Նշով քաղցրավենիք» սերիալում, որտեղ կատարել է Այշեի դերը։ Նույն թվականի աշնանը Բուրջուն սկսեց աշխատել «Ասլանի ընտանիքը» սերիալի վրա։ 2019 թվականի ապրիլին սկսել է նկարահանվել «Սեր բոլորի դիմաց» սերիալում, որտեղ Չագլար Էրթուգլուրը դարձավ աղջկա զուգընկերը։
2017 թվականին դերասանուհին սիրային կապեր սկսեց դերասան Ալպերն Դուիմազի հետ, նրանց հարաբերությունները տևեցին մեկ տարուց պակաս։ 2019 թվականի գարնանը աղջիկը սկսել է հանդիպել «Ֆեներբահչե» վոլեյբոլի ակումբի ավագի՝ Ուլաշ Կիակի հետ։
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2013-2014 | սերիալ | Հոյակապ դար | Muhteşem Yüzyıl | Խուրիջիխան Սուլթան |
2015-2016 | սերիալ | Գյունեշի աղջիկները | Güneşin kizlari | Նազլի Իլմազ |
2016 | սերիալ | Հիանալի փեսացուն | Şahane Damat | Մելիկե Սագլամ |
2017 | սերիալ | Նշով քաղցրավենիք | Badem Şekeri | Այշե |
2017 | սերիալ | Ասլանի ընտանիքը | Aslan Ailem | Բուրջու Օլգուն |
2018 | ֆիլմ | Ըմբոստ Քարաթայ | Direniş Karatay | Տուրկան |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.