Բռնո (չեխ․՝Brno[ˈbr̩no]), հնում՝ Բրյունն (գերմ.՝ Brünn), քաղաք Մորավիայում, Սվիտավա և Սվրատկա գետերի հորդության շրջանում, Հարավ–Մորավիան տափաստանների և Չեխ–Մորավիան բարձրությունների սահմանում։ Հարավմորավյան երկրամասի, Բռնո–քաղաքի և Բռնո–արվարձանի վարչական կենտրոն․ Մորավիայի նախկին մայրաքաղաքը (1641–1928/1949 թվականներ)։ Քաղաք, որն ունի ավելի քան հազար տարվա պատմություն։
Չեխիայում իր մեծությամբ երկրորդ քաղաքը (մայրաքաղաք Պրահայից հետո) և Մորավիայի մեծ քաղաքներից մեկը։ Ձևավորում է երկրում երրորդ և Մորավիայում երկրորդ քաղաքային ագլոմերացիան (իր տեղերով զիջում է մայրաքաղաքային և Օստրավիան ագլոմերացիաներին)։ Քաղաքի բնակչության քանակը՝ 378 հազար մարդ (2012 թվական, 1921 թվական՝ 222 հազար մարդ, որոնց 1/3–ից ավելին գերմանացի), լրիվ ագլոմերացիայով (Larger Urban Zone)՝ 728,1 հազար մարդ (2004 թվական)[4]. Քաղաքի տարածքը՝ 230 կմ2