From Wikipedia, the free encyclopedia
Բրել-Դոնալդ Էմբոլո (ֆր.՝ Breel-Donald Embolo, փետրվարի 14, 1997[1][2][3], Յաունդե, Կամերուն), կամերունական ծագմամբ շվեյցարացի ֆուտբոլիստ, «Շալկե 04» ակումբի և Շվեյցարիայի հավաքականի հարձակվող։
Բրել Էմբոլո գերմ.՝ Breel Embolo | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Բրել-Դոնալդ Էմբոլո | |||||||||||||||||
Քաղաքացիությունը | Շվեյցարիա, Կամերուն | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 14, 1997 (27 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Յանունդե, Կամերուն | |||||||||||||||||
Հասակ | 184 սմ | |||||||||||||||||
Քաշ | 71 կգ | |||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Շալկե 04 | |||||||||||||||||
Համար | 36 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Իր ֆուտբոլային կարիերան Էմբոլոն սկսել է Բազելի «Նորդշտերն» ակումբի ակադեմիայում։ 2008 թվականին տեղափոխվել է «Օլդ Բոյզ» ակումբի երիտասարդական ակադեմիա, իսկ 2010 թվականին տեղափոխվել է «Բազել»։
2014 թվականի մարտի 13-ին Էմբոլոն դեբյուտել է մասնագիտական մակարդակում՝ Եվրոպայի Լիգայի խաղարկության «Ռեդ Բուլլ Զալցբուրգի» դեմ խաղի 90-րդ րոպեին փոխարինելով Սերգեյ Դիին[4]։ Երեք օր անց՝ մարտի 16-ին, Բրելը «Արաու» ակումբի դեմ խաղում նշեց իր նորամուտը Շվեյցարիայի առաջնությունում, իսկ խաղն ավարտվեց կարմրակապույտների 5-0 հաշվով տարած հաղթանակով (Էմբոլոն խփեց վերջին գնդակը)[5]։
18 տարեկանում նա մասնագիտական պայմանագիր կնքեց «Բազելի» հետ, որը նախատեսված էր մինչև 2019 թվականը[6]։ 2014-2015 մրցաշրջանի արդյունքներով Բրելը ակումբի հետ դարձավ Շվեյցարիայի չեմպիոն։
2016 թվականի հունիսի 26-ին 27 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Շալկե 04»։ Պայմանագիր կնքվեց 5 տարի ժամկետով[7]։
2012 թվականին Էմբոլոն խաղացել է Շվեյցարիայի մինչև 17 տարեկանների ընկերական հանդիպումներում։ 2014 թվականի դեկտեմբերին Բրելը ստացել է շվեյցարական անձնագիր և միջազգային մակարդակի հանդիպումներին մասնակցելու հնարավորություն[8]։
2015 թվականի մարտի 31-ին, ԱՄՆ-ի դեմ խաղի 56-րդ րոպեին փոխարինելով Յոսիպ Դրմիչին, Էմբոլոն նշել է իր նորամուտը Շվեյցարիայի ազգային հավաքականում[9]։ Այս պահին նա հավաքականում խաղացել է 14 խաղ և խփել 1 գոլ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.