From Wikipedia, the free encyclopedia
Բրետան (ֆր.՝ Bretagne), թերակղզի Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում։ Ողողվում է Ատլանտյան օվկիանոսի Բիսկայան ծոցի, Լա Մանշ նեղուցի ջրերով։ Ափերը ցածրադիր են, ժայռոտ և կտրտված են ծովախորշերով: Երկարությունը ավելի քան 200 կմ է, լայնությունը՝ մինչև 120 կիլոմետր[1]։ Զբաղեցնում է մոտավորապես 27 հազար քառակուսի կիլոմետր տարածք[2]: Դրա մեծ մասը գրավում է Արմորիկյան բարձրավայրը, որի գլխավոր բարձունքը Առե սարն է՝ ծովի մակարդակից 391 մետր բարձրությամբ[2][3][4]: Շատ են ոչ երկար, բայց ջրառատ գետերը: Դրանցից մեկի՝ Ռանսի գետաբերանին ստեղծվել է մակընթացային էլեկտրակայան, որը խոշորագույններից մեկն է աշխարհում[1]:
Բրետան թերակղզում է գտնվում մայրցամաքային Ֆրանսիայի ծայր արևմտյան կետը՝ Պուենտ դը Կորսան հրվանդանը:
Կլիման մեղմ օվկիանոսային է: Զարգացած են տավարաբուծությունը, ձիաբուծությունը, թռչնաբուծությունը, ձկնաբուծությունը: Տարածված մշակաբույսերն են ցորենը, գարին, հնդկացորենը, վուշը, կարտոֆիլը, խնձորենու զանազան տեակները:
Թերակղզու խոշորագույն քաղաքն ու նավահանգիստը Բրեստն է, որտեղ նաև ռազմական մեծ բազա է տեղակայված։
Հին կելտական անվանումը եղել է Արմորիկա («Ծովամերձ շրջան»)։ Այժմյան անվանումը (ֆր.՝ Bretagne) ստացել է 5 – 6-րդ դարերի Բրիտանիայից՝ անգլո–սաքսոններից փախած և այստեղ բնակություն հաստատած բրիտների անունից։ Լատինական վավերագրերում հիշատակվում է որպես Britannia minor («Փոքր Բրիտանիա»), ի տարբերություն Բրիտանիայի՝ ժամանակակից Անգլայի։ Ավելի ուշ, պարզեցնելով, դարձել է Բրետան[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.