Բրյուս Սփրինգսթին
From Wikipedia, the free encyclopedia
Բրյուս Սփրինգսթին (անգլ.՝ Bruce Frederick Joseph Springsteen) (սեպտեմբերի 23, 1949(1949-09-23)[2][3][4][…], Լոնդ Բրենչ, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի երգիչ և երգահան։ Համբավվել է իր երգերի տեքստերով, յուրահատուկ ձայնով և համերգներով, որոնք հիմնականում տևում են 3-ից 4 ժամ։ 1970-ականների սկզբից ի վեր Սփրինգսթինը (մականունը՝ The Boss) հիմնականում ձայնագրվում և համերգներ է տալիս իր կազմած The E Street Band խմբի հետ։
Բրյուս Սփրինգսթին | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Bruce Springsteen |
Ի ծնե անուն | Բրուս Ֆրեդերիկ Ջոզեֆ Սպրինգստին Bruce Frederick Joseph Springsteen |
Նաև հայտնի է որպես | The Boss |
Ծնվել է | սեպտեմբերի 23, 1949 (74 տարեկան) Լոնգ Բրանչ, Նյու Ջերսի, ԱՄՆ Լոնդ Բրենչ, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ռոք |
Մասնագիտություն | Երգիչ, երգահան |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | կիթառ, Շրթնահարմոն և դաշնամուր |
Գործունեություն | 1972–Ներկա ժամանակ |
Լեյբլ | Columbia |
Կրթություն | Freehold High School? և Վաղ կրթության կենտրոն |
Անդամակցություն | E Street Band?[1] և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ամուսին | Julianne Phillips? և Patti Scialfa? |
Պարգևներ | |
Կայք | brucespringsteen.net |
Bruce Springsteen Վիքիպահեստում |
Իր գործունեության ընթացքում Բրյուս Սփրինգսթինը գրում է ինչպես հեշտ լսվող փոփ-ռոք, այնպես էլ մռայլ ֆոլկ երգեր։ Երգերը հիմնականում գրված են սովորական, աշխատող մարդկանց մասին, նկարագրում են վերջիններիս ծանր կյանքը, հաճախ քաղաքական երանգներ են պարունակում, սակայն գրեթե միշտ ունենում են լավատեսական ավարտ։
Ողջ աշխարհում Սփրինգսթինը վաճառել է ավելի քան 120 միլիոն ալբոմ։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների, ներառյալ 20 Գրեմի, 2 Ոսկե Գլոբուս, 1 Օսկար մրցանակների։ 1999 թվին ընդունվել է Ռոքնռոլի փառքի սրահ։