Ջորդանո Բրունո
From Wikipedia, the free encyclopedia
Ջորդանո Բրունո (իտալ.՝ Giordano Bruno, ոչ վաղ քան հունվար 1548 և ոչ ուշ քան փետրվար 1548, Նոլա, Նեապոլի թագավորություն[1][2][3] - փետրվարի 17, 1600(1600-02-17)[4][1][2][…], Հռոմ, Պապական մարզ[1][2][3])՝ մականունը՝ Բրունո Նոլեցի), իտալացի հոգևորական, փիլիսոփա, գիտնական, աստղագետ, նաև գրող։
Ջորդանո Բրունո Giordano Bruno | |
---|---|
Ծնվել է | ոչ վաղ քան հունվար 1548 և ոչ ուշ քան փետրվար 1548 Նոլա, Նեապոլի թագավորություն[1][2][3] |
Մահացել է | փետրվարի 17, 1600(1600-02-17)[4][1][2][…] (52 տարեկան) Հռոմ, Պապական մարզ[1][2][3] մահապատիժ |
Քաղաքացիություն | Նեապոլի թագավորություն |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ուղղություն | Վերածննդի հումանիզմ, Նեոպլատոնականություն և neopythagoreanism? |
Մասնագիտություն | աստղագետ, փիլիսոփա, բանաստեղծ, գրող, համալսարանի դասախոս, աստղագուշակ, մաթեմատիկոս և Լատինական կաթոլիկ քահանա |
Հաստատություն(ներ) | Հելմշտեդտի համալսարան, Վիտենբերգի համալսարան, Օքսֆորդի համալսարան[5], Փարիզի համալսարան[6] և Թուլուզի համալսարան[7] |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն և տիեզերագիտություն |
Ալմա մատեր | Նեապոլի համալսարան (1563) |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն[4][8] և իտալերեն[9] |
Հայտնի աշակերտներ | Jean Hennequin?[10] |
Ազդվել է | Իբն Ռուշդ, Նիկոլայ Կոպեռնիկոս, Նիկոլաս Կուզայացի, Տիտուս Լուկրեցիուս Կարուս[11], Ռայմունդ Լուլի և Մարսիլիո Ֆիչինո[12] |
Քաղվածքներ Վիքիքաղվածքում | |
Giordano Bruno Վիքիպահեստում |
Ջորդանո Բրունոն Վերածննդի դարաշրջանի մեծ մտածողներից և բանաստեղծներից մեկն էր, այդ ժամանակ, ինչպես ասում էր այդ դարաշրջանի մտածող պատմաբաններից մեկը՝ Բրունգոֆերը, «Հարություն առավ դարձյալ թաղվելու հազարամյակի ընթացքի մեջ, մարդկության խորը հիշողություններում և ավերված փլատակների տակ, հին մշակույթի, հարստացվող ճշմարտության հետազոտություններում, Հունաստանի և Հռոմի բարի և գեղեցիկ մեծարվեստ երկերում։ Լաոկոոնի, Ապոլլոն Բելվեդերսկու և Վեներա բժշկության ուսանողուհու խումբը կրկին լույս աշխարհ եկավ, համարյա Հոմերոսի և Սոփոկլեսի, Պլատոնի, Արիստոտելի և Հունաստանի ու Հռոմի ուրիշ բանաստեղծների և մտավորականների տպագիր հրատարակման հետ։ Հայտնագործությանը հետևում է հայտնագործություն։ Մարդիկ ապրում էին ներքին մշտական հուզմունքների և տագնապների մեջ, հատուկ միայն այն դարաշրջանի, որում անգամ ի ծնե սակավաշնորհք մարդիկ, հափշտակված նոր զգացումների հեղեղով, հստակորեն զգում էին, որ հինը մոտենում է վախճանին և որ, սկսվում է նոր զարգացում»։ Հենց այդպիսի դարաշրջանում հայտնվեց Բրունոն իր աշխարհայեցությամբ, մնալով միանգամայն հակասության մեջ տիրող մտքի և բարոյականության կարգի հետ։
Իր հայացքների համար կաթոլիկ եկեղեցու կողմից դատապարտվել է որպես հերետիկոս և այրվել խարույկի վրա։