From Wikipedia, the free encyclopedia
Գազաններ, կամ տերրիաներ[1] (լատին․՝ Theria), կաթնասունների ենթադաս, որը միավորում է ներկայում գոյությունն ունեցող բոլոր կենդանածին կաթնասուններին, որոնք սերունդ են ունենում առանց ձվադրման (ներառյալ ընկերքավորները և պարկավորները)։ Ժամանակակից աշխարհում գոյություն ունեցող գրեթե բոլոր կաթնասունները, այդ թվում նաև մարդիկ, գազաններ են։ Գազանների ենթակարգին հակադրվում են ձվադրող նախագազանների ենթադասը։ Որոշ (հիմնականում հնացած) դասակարգումներում կաթնասուններ և գազաններ տերմինները հոմանիշներ են, իսկ գազանների վերաբերյալ օգտագործվում են իսկական գազաններ տերմինը։ Այդ դասակարգումներում նախագազանները համարվում են գազանների ենթադաս[2]։
Գազաններ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Theria
Parker & Haswell, 1897 | ||||||||
|
Գազանների ներկայացուցիչներն ունեն արտաքին ականջներ (ջրային որոշ տեսակների մոտ դրանք կարող են հետ զարգացած լինել, օրինակ՝ անականջ փոկերը), ունեն ոտքի կոճ, որը մեծացնում է նրանց շարժումների ուժը (կոճ չունեն այն տեսակները, որոնց հետին վերջույթները ապաճած են, օրինակ՝ կետանմանները և շեփորուկները)։ Գազանները հաճախ դասակարգվում են ըստ ատամների սերտաճման։
Գոյություն ունեն կաթնասունների շատ դասակարգումներ։ Ամենատարածված դասակարգումը հետևյալն է[3]՝
Դաս Mammalia
199և թվականին հնէաբաններ Մալկոլմ Մակկենան և Սյուզան Բելն առաջարկեցին կաթնասունների դասակարգման իրենց համակարգը որ արագ ընդունվեց հնէաբանների շրջանում, թեև այնքան էլ հաճախ չի օգտագործվում այլ կենսաբանների կողմից։ Համակարգի առանձնահատկությունն այն է, որ հաճախ են օգտագործվում միջանկյալ՝ ինֆրադասի ու կարգի մեջ գտնվող ենթաբաժանումներ՝ տարակարգեր[4]։
Դաս Mammalia
Ընկերքավորների դասին են պատկանում նաև անհետացած շատ տեսակներ, օրինակ՝ †Leptictida, †Dinocerata, †Condylarthra, †Notoungulata և այլն։
1997 թվականից հետո գտնված գազանների մնացորդները (մասնավորապես Eomaia[5], Sinodelphys[6] և Juramaia[7][8]), ինչպես նաև նախկինում ստացված տվյալների առավել մանրամասն վերլուծությունը հանգեցրին էվոլյուցիայի վերաբերյալ հայացքների և գազանների ենթադասերի դասակարգման փոփոխության։ Այսպես, նշակալիորեն փոփոխվեց Holotheria խմբի դասակարգումը, որը Մակեննայի ու Բելլի մոտ միավորում էր 3 ենթախումբ՝ Chronoperates, Kuehneotheria և Trechnotheria: Երբ պարզվեց որ առաջին երկու ենթախմբերը կաթնասուններից բաժանվել են ավելի վաղ, քան միանցքավորները, այդ խումբը զգալիորեն ընդլայնվեց. այժմ այն ներառում է վերոհիշյալ երկու ենթախմբերը և Mammalia-ի մի խումբը՝ Crown-group[9]: Մոլեկուլային ֆիլոգենիայի զարգացման շնորհիվ զգալիորեն վերանայվել է պարկավորների ու ընկերքավորների ֆիլոգենիան[10][11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.