Գանգես
Բանգլադեշի գետեր / From Wikipedia, the free encyclopedia
Գանգես կամ Գանգա, միջսահմանային գետ Ասիայում, որը հոսում է Հնդկաստանով և Բանգլադեշով։ 2525 կմ երկարությամբ գետն սկիզբ է առնում արևմտյան Հիմալայներից, հնդկական Ուտարկհենդ նահանգից և հոսում էհարավ և արևելք դեպի Հյուսիսային Հնդկաստան , որտեղից Բանգլադեշ և թափվում է Բենգալյան ծոց։ Գետից օգտվում է աշխարհի ամենախիտ բնակեցված տարածաշրջանը, որը կազմում է աշխարհի բնակչության մոտ 11 տոկոսը և համարվում է աշխարհի երրորդ ամենաջրառատ գետը[1]։ Անվանման այս ձևը առաջացել է գետին հնդիկների տված Գանգա անվանումից, որը սանսկրիտերեն և ժամանակակից հինդի լեզվով բառացի նշանակում է «գետ»։ Հնդիկները մեծարանքով գետն անվանում են «մայր Գանգա», պաշտում են այն որպես սուրբ գետ (նրանց հավատով գետն ունի կենսատու ուժ). գետի ափերին կան կրոնական ուխտագնացության վայրեր[2]։
Գանգես | |
---|---|
վաղորդյան մշուշ Գանգես գետի վրա | |
Բնութագիր | |
Երկարություն | 2700 |
Ավազանի մակերես | 1 060 000 կմ² |
Ջրի ծախս | 12 հազար |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Գանգոտրի սառցադաշտ |
Բարձրություն | 449 մ |
Գետաբերանի տեղակայում | Բենգալյան ծոց |
Կոորդինատներ | 22°05′00″ հս․. լ. 90°50′00″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Վարունա գետ, Թամսա գետ, Ռամգանգա, Գոմթի գետ, Գհագհրա, Գանդակ, Կոսի գետ, Մահանանդա գետ, Ջամշեդպուր, Որդի գետ, Բագիրաթի գետ, Գանդակ, Պադմա գետ, Ալակնանդա գետ, Կարմանասա գետ, Սարայու, Յարլունգ Ցանգպո գետ, Բուրհի Գանդակ գետ, Փունփուն գետ և Ռամգանգա գետ |
Երկիր | Հնդկաստան Բանգլադեշ |
Ջրահավաք | Գանգեսի ավազան |
Անվանված է | Գանգա |
Գետը Վիքիպահեստում |
Գետն ինտենսիվորեն օգտագործվում է ոռոգման նպատակով։ Գանգեսի ավազանը, որի մակերեսը ավելի քան մեկ միլիոն քառակուսի կմ է, համարվում է աշխարհի ամենախիտ բնակեցված շրջաններից մեկը։ Գետում նավարկությունը մի քիչ բարդացել է և հնարավոր է միայն հարթահատակ նավակներով գետի բերանից մինչև Կանպուր քաղաք։ Գանգեսը համարվում է Բենգալիայի, ինչպես նաև Հնդկաստանի հյուսիսարևելյան մի շարք երկրների գլխավոր ջրային ուղին, և դիտվում է որպես ամբողջ երկրի խորհրդանիշ։ Հնդկաստանի առաջին վարչապետ Ջավահարլալ Ներուն 1946 թվականի իր «Բացահայտելով Հնդկաստանը» դասական ստեղծագործության մեջ գրել է. «Գանգեսը, համեմատած մյուս հնդկական գետերի, պահպանել է իր սիրտը և դեռևս հնագույն ժամանակներից դեպի իր ափերն է գրավել միլլիոնավոր մարդկանց։ Գանգեսը ակունքից մինչև ծով, հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, համարվում է Հնդկաստանի քաղաքակրթության և մշակույթի, կայսրությունների ձևավորման և անկման, մեծ և հպարտ քաղաքների, մարդու արկածների պատմությունը... »: