Գարուն
From Wikipedia, the free encyclopedia
Գարուն, չորս տարվա եղանակներից մեկն է, գտնվում է ձմռան և ամռան միջև։ Գարունը անցումային ժամանակաշրջան է, երբ օրվա լուսավորվածությունը և օդի ջերմաստիճանը աստիճանաբար ավելանում են, և ակտիվանում է բուսականության և կենդանի օրգանիզմների գործունեությունը։
Աստղագիտական գարունը սկսում է գարնանային գիշերահավասարով՝ հյուիսային կիսագնդում մարտի 20-ին (նահանջ տարին մարտի 21-ին), իսկ հարավային կիսագնդում սեպտեմբերի 22-ին կամ 23-ին և ավարտվում է ամառային արևակայունությամբ, որը հյուսիսային կիսագնդում հունիսի 21-ին (նահանջ տարին մարտի 20-ին կամ 21-ին) է, իսկ հարավային կիսագնդում՝ դեկտեմբերի 21-ին կամ 22-ին[1][2]։