Գելասիոս I (Հռոմի պապ)
From Wikipedia, the free encyclopedia
Գելասիոս I (մոտ 410, Աֆրիկա, Հռոմեական կայսրություն - նոյեմբերի 21, 496 կամ նոյեմբերի 22, 496[1], Հռոմ) եղել է Հռոմի պապ 492 թվականի մարտի 1-ից մինչև 496 թվականի նոյեմբերի 19-ը[2]։ Նա հավանաբար եղել է Հռոմի երրորդ և վերջին եպիսկոպոսը բերբերի արմատներով[3] Կաթոլիկ եկեղեցում։ Գելասիոսը նաև գրող էր, ում ոճը համարվում է Ուշ անտիկ դարաշրջանի և Վաղ միջնադարի համադրություն[4]։ Գելասիոսը մտերմիկ հարաբերությունների մեջ է եղել իր նախորդ Փելիքս III-ի հետ։ Նրա ծառայության ժամանակաշրջան բնութագրվում է ուղղափառների նկատմամբ խստությամբ, ինչի արդյունքում սրվեցին Արևելյան և Արևմտյան եկեղեցիների հարաբերությունները։
Արագ փաստեր
Գելասիոս I | |
---|---|
Կառավարում | |
Տիտղոս | Հռոմի պապ |
Ժամանակամիջոց | 492-Նոյեմբերի 12, 496 թ |
Եկեղեցի | Հռոմի կաթոլիկ եկեղեցի |
Անձնական տվյալներ | |
Անունը ծնվելիս | անհայտ |
Վիքիպահեստում | |
← Փելիքս III (II) Անաստաս_II → |
Փակել