հայ նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Գեղամ Մագնոսի Ասատրյան (դեկտեմբերի 27, 1920[1], Երևան, Հայկական ԽՍՀ[1] - դեկտեմբերի 16, 1995, Երևան, Հայաստան), հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967)։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Գեղամ Ասատրյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 27, 1920[1] |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ[1] |
Վախճանվել է | դեկտեմբերի 16, 1995 (74 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1951)[1] |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ | |
Գեղամ Ասատրյան Վիքիդարանում |
1939 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, (Ստեփան Աղաջանյանի, Վահրամ Գայֆեջյանի, Գաբրիել Գյուրջյանի, Սեդրակ Առաքելյանի դասարանները)։ Մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին, պարգևատրվել շքանշանով և մեդալներով։ 1946-1951 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1951-1959 թվականներին դասավանդել է նույն ինստիտուտում։ Բեմադրություններ է ձևավորել Երևանի տարբեր թատրոններում՝ Գաբրիել Սունդուկյանի, Ստանիսլավսկու, Հակոբ Պարոնյանի, Օպերայի և բալետի։ 1951 թվականից մասնակցել է տարբեր ցուցահանդեսների։ Ցուցադրվել է Մոսկվայում, Թբիլիսիում։ 1959-1992 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային հեռուստատեսությունում, ձևավորել շուրջ 250-ից ավել հեռուստաներկայացումներ և ֆիլմեր։ 1953 թվականից եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ 1996, 2004, 2011 թվականներին կազմակերպվել է Հայաստանի նկարչի տանը Գեղամ Ասատրյանի անհատական ցուցահանդեսները /հետմահու/, ուր ներկայացվել են նկարչի գեղանկարչական աշխատանքները։ Նկարչի աշխատանքներից գտնվում են ՀՀ մշակույթի նախարարության և գեղարվեստի ֆոնդերում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում։
Գեղամ Ասատրյանի թատերական էսքիզները ներկայացվել են հանրապետական և միջազգային բազմաթիվ ցուցահանդեսների։ Անհատական ցուցահանդեսները բացվել են հետմահու 1996, 2004, 2011 թվականներին Երևանի նկարչի տանը։ Հեղինակել է հարյուրավոր գեղանկարչական աշխատանքներ և թատերական բեմադրություններ։ Աշխատանքները գտնվում են ՀՀ մշակույթի նախարարության գեղարվեստի, թատերական ընկերության ֆոնդերում, տարբեր մասնավոր հավաքածուներում[2][3]։
Ալբոմ՝ նվիրված Գեղամ Ասատրյանի ծննդյան 90-ամյակին, Երևան, 2010 թ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.