Գեղարքունիք (գավառ)
Մեծ Հայքի Սյունիք նահանգի գավառ / From Wikipedia, the free encyclopedia
Գեղարքունիք, Մեծ Հայքի Սյունիք նահանգի գավառներից։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղարքունիք (այլ կիրառումներ)
Գեղարքունիք գավառը գրավում էր Գեղամա լճի (Սևանա լիճ) ավազանի խոշորագույն մասը, իսկ ավազանի մյուս փոքրիկ մասը կազմում էր Սոթք գավառը։ Գեղարքունիքը տարածվում էր լճի ավազանի հյուսիսարևմտյան կողմում, իսկ Սոդքը՝ հարավարևելյան։ Գեղարքունիքն ու Սոդքը միասին կոչել են նաև Գեղամա երկիր։
Ավանդությունը Գեղարքունիք անունը կապում է ավանդական Գեղամի անվան հետ։
Սևանա լիճը մեծ մասով պատկանում էր Գեղարքունիք գավառին։
Գեղամա երկրի քաղաքական վիճակի մասին արժանահավատ վկայություններն սկսում են 8-րդ դարից, երբ հայ ժողովուրդը նվաճում էր քաղաքական անկախություն, այդ երկիրը միացվում է Բագրատունիների կենտրոնական իշխանությանը։
Սելջուկների տիրապետությունը Գեղամա երկրում կարճատև եղավ։ Հայ-վրացական միացյալ զորքերը՝ Զաքարյան զորավարների գլխավորությամբ, Գեղամա երկիրը 12-րդ դարի վերջերին մաքրում են սելջուկներից։ Այստեղ իրենց իշխանությունն են հաստատում Զաքարյանները և նրանց ազգական Դոփյանները[1]։