Գերմարդ
From Wikipedia, the free encyclopedia
Գերմարդ (գերմ.՝ Übermensch, անգլ.՝ Superman), «Այսպես խոսեց Զրադաշտը» աշխատությունում Ֆրիդրիխ Նիցշեի կողմից մտցված ապագա մարդու կերպար, ով իր հզորությամբ ժամանակակից մարդուն այնքանով գերազանցած կերպար, որքանով վերջինը գերազանցել է կապիկին։ Գերմարդը, լինելով համաձայն Նիցշեի հիպոթեզի, մարդկային տեսակ օրինաչափ մի դրվագ, պետք է իր մեջ կյանքի կենսական ուժերի կուտակում մարմնավորի։ Գերմարդը՝ ծայրահեղ եսակենտրոն կյանքն իր ամենաէքստրեմալ դրսևորումներով փառաբանող էակ է, ինչպես նաև արարիչ է, ով իր հզոր կամքով գծում է պատմական զարգացման ուղին։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գերմարդ (այլ կիրառումներ)
Ֆրիդրիխ Նիցշեին «կյանքի մեծավարպետ» իրենցից ներկայացող գերմարդի նախատեսակներն են վերաբերում Ալեքսանդր Մակեդոնացուն, Հուլիոս Կեսարին, Չեզարե Բորջիային և Նապոլեոնին։