Գիրոկաստրա
From Wikipedia, the free encyclopedia
Գիրոկաստրա (ալբաներեն՝ Gjirokastër), քաղաք Ալբանիայի հարավային մասում, Գերյա սարի և Դրինո գետի միջև ընկած հովտում, ծովի մակերևույթից 300 մետր բարձրության վրա։ Բնակավայրի հին քաղաքամասն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում։ Քաղաքին բարձունքից հսկում է միջնադարյան բերդը, որտեղ հինգ տարին մեկ անգամ անց է կացվում Գիրոկաստրայի՝ ազգային բանահյուսությանը նվիրված փառատոնը։ Այս բնակավայրում են ծնվել ու մեծացել Ալբանիայի նշանավոր առաջնորդներից մեկը՝ Էնվեր Խոջան և անվանի գրող, մի շարք միջազգային հեղինակավոր գրական մրցանակների դափնեկիր Իսմայիլ Կադարեն։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||
---|---|---|---|
Գիրոկաստրա | |||
ալբ․՝ Gjirokastër | |||
| |||
Երկիր | Ալբանիա | ||
Մակերես | 59 հեկտար | ||
ԲԾՄ | 193 մետր, 286 մետր | ||
Բնակչություն | ▼23 437 մարդ (հունվարի 19, 2012)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1[1] և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 084 | ||
Փոստային դասիչ | 6001–6003 | ||
Պաշտոնական կայք | gjirokastra.org | ||
| |||
Փակել