From Wikipedia, the free encyclopedia
Գլեն Թոմաս Ջեյկոբս (անգլ.՝ Glenn Thomas Jacobs, ապրիլի 26, 1967, Տոռեխոն դե Արդոս, Մադրիդ, Իսպանիա), առավել հայտնի Քեյն ռինգային անվամբ, ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), ապահովագրական բրոկեր, դերասան, քաղաքական գործիչ ԱՄՆ Թենեսի նահանգի Նոքս շրջանի ղեկավար[6]։ Հանդես է գալիս «WWE» կազմակերպությունում։
Քեյն Kane | |
---|---|
Իրական անուն | Գլեն Թոմաս Ջեյկոբս Glenn Thomas Jacobs |
Ռինգային անուն(ներ) | Գլեն Ջեյկոբս[1] Անգուս Քինգ[1] Սուրբծննդյան էակ[1] Բրույզեր Մաստինո[1] Սիդ Փաուերս[1] Դումզդեյ[1] Սպարտակ[1] Ունաբոմ[1] Այզեկ Յանկեմ[1] Դիզել[1] Քեյն[1] |
Ընդհանուր տեղեկություններ | |
Իրական քաշ | 147 կգ |
Իրական հասակ | 2,04 մ |
Ծննդյան թվական | ապրիլի 26, 1967 (57 տարեկան)[2][3] |
Ծննդավայր | Տոռեխոն դե Արդոս, Մադրիդ, Իսպանիա[2][4] |
Ապրելավայր | Ջեֆերսոն Սիթի, Թենեսի, ԱՄՆ[5] |
Մարզիչ | Դին Մալենկո |
Դեբյուտ | 1992 |
Ամուսին | Քրիստալ Մորիսա Գոյնս (1995-այժմ) |
Երեխաներ | 2 |
Ծնվել է Իսպանիայի Տոռեխոն դե Արդոս քաղաքում՝ ԱՄՆ օդային ուժերի ծառայողների ընտանիքում։ Ավարտել է Թրումանի նահանգային համալսարանը՝ անգլիական գրականության բանասերի աստիճանով։ Պրոֆեսիոնալ ըմբշամարտի կարիերան մեկնարկել է 1992 թվականին՝ ելույթներ ունենալով «Smoky Mountain Wrestling» (SMW) և «United States Wrestling Association» (USWA) անկախ առաջնություններում։ 1995 թվականին մարզական պայմանագիր է կնքում «World Wrestling Federation» (այժմ՝ «WWE») կազմակերպության հետ։ Շուրջ երկու տարի ելույթներ ունենալով ռինգային կերպարներում, 1997 թվականին Ջեյկոբսը կատարում է վերանորամուտը որպես Քեյն՝ Անդերթեյքերի արյունակից եղբայր (քեյֆեբ), ում հետ էլ տարիների ընթացքում ունեցել է ինչպես հիշվող հակամարտություններ, այնպես էլ թիմային մարտեր (որպես «Կործանման եղբայրներ» թիմի անդամ)։
Որպես «Քեյն», Ջեյկոբսն համարվել է Վերաբերմունքի ժամանակաշրջանի (ուշ 1990-ականներ և վաղ 2000-ականներ) շրջադարձային կերպարներից մեկը։
«WWF/E»-ում անցկացրած տարիներին ընդհանուր առմամբ նվաճել է 18 չեմպիոնական տիտղոս, որոնցից երեքը՝ աշխարհի (1-ական անգամներ ճանաչվելով WWF, ECW, և Աշխարհի ծանրքաշային չեմպիոն)։ 12 անգամ ճանաչվել է թիմային վարկածով չեմպիոն՝ տարբեր թիմակիցների հետ նվաճելով WWF աշխարհի թիմային, WCW թիմային և WWE թիմային չեմպիոնական տիտղոսները։ Հաղթանակ է տարել նաև 2010 թվականի «Փողը բանկում» մրցույթում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.