Գլիկերիա Ֆեդոտովա
From Wikipedia, the free encyclopedia
Գլիկերիա Նիկոլաևնա Ֆեդոտովա (ռուս.՝ Гликерия Николаевна Федотова, մայիսի 10 (22), 1846, Օրյոլ, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 27, 1925(1925-02-27)[1][2], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս դերասանուհի, Հանրապետության ժողովրդական արտիստուհի (1924), Աշխատանքի հերոս (1924)։
Արագ փաստեր Գլիկերիա Ֆեդոտովա, Ծնվել է ...
Գլիկերիա Ֆեդոտովա | |
---|---|
Ծնվել է | մայիսի 10 (22), 1846 |
Ծննդավայր | Օրյոլ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | փետրվարի 27, 1925(1925-02-27)[1][2] (78 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Կրթություն | Մոսկվայի պարարվեստի պետական ակադեմիա (1862) |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ամուսին(ներ) | Alexander Filippovich Fedotov? |
Երեխա(ներ) | Aleksandr Aleksandrovich Fedotov? |
Պարգևներ և մրցանակներ | |
Փակել
1858 թվականից հանդես է եկել Փոքր թատրոնի բեմում, 1863 թվականին ավարտել Մոսկվայի դրամատիկական ուսումնարանը (Իվան Սամարինի դասարանը) և ընդունվել նույն թատրոնի թատերախումբը։ Եղել է Միխայիլ Շչեպկինի հետևորդներից։
1885 թվականից զբաղվել է մանկավարժությամբ, 1905 թվականին թողել է բեմը։ Գլիկերիա Ֆեդոտովան Պետրոս Ադամյանի հանդիսատեսներից էր Մոսկվայում (1883)։ Շուրջ 25 տարի սերտ բարեկամական կապեր է ունեցել Գաբրիել Սունդուկյանի հետ։