Գլխավոր սպորտային առաջնությունները Միացյալ Նահանգներում և Կանադայում
From Wikipedia, the free encyclopedia
Միացյալ Նահանգներում և Կանադայում գործող գլխավոր սպորտային լիգաներ են համարվում Հյուսիսային Ամերիկայի բարձրագույն թիմային սպորտաձևերի առաջնությունները։ Չնայած երկու երկրներում մեծ ժողովրդականություն են վայելում գոլֆը, թենիսը, ավտոմրցարշավը, մարմնամարզությունը և այլ տեսակի անհատական սպորտաձևեր, սույն եզրույթը վերաբերում է միայն թիմային առաջնություններին։ Տվյալ սահմանման մեջ ընդգրկված են չորս մասնագիտական լիգաներ, որոնք են՝ Բեյսբոլի բարձրագույն լիգան (անգլ.` Major League Baseball, MLB), Բասկետբոլի ազգային ասոցիացիան (National Basketball Association, NBA), Ֆուտբոլի ազգային լիգան (National Football League, NFL) և Հոկեյի ազգային լիգան (National Hockey League, NHL)։ Երկրներում գործող նշանակալի առաջնություններից են նաև Ֆուտբոլի բարձրագույն լիգան (MLS) և Կանադական ֆուտբոլի լիգան (CFL)։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
NFL, NBA, MLB և NHL առաջնությունները կազմում են հյուսիսամերիկյան լիգաների «մեծ քառյակը»։ Քառյակի անդամ լիգաներից յուրաքանչյուրն համարվում է իր սպորտաձևում հանդես եկող ամենակարողավոր կառույցը։ Բոլոր ժամանակներում լիգաներն ունեցել են իրենց ուրույն տեղն ամերիկյան և կանադական զանգվածային մշակույթներում։ NFL-ում հանդես են գալիս 32, իսկ մնացած առաջնություններում՝ 30-ական ակումբներ, որոնք տեղակայված են Միացյալն Նահանգների և Կանադայի առավել խիտ բնակեցված քաղաքներում։
2013 թվականի դրությամբ «մեծ քառյակի» (ինչպես նաև MLS-ի և CFL-ի) ակումբների տնային հանդիպումների միջին հաճախելիությունը կազմել է 15 000 հանդիսատես։