Գնացք
From Wikipedia, the free encyclopedia
Գնացք, ժամանակակից իմաստով՝ մի խումբ վագոններից կազմված, մեկ կամ մի քանի գործող լոկոմոտիվներից կամ նրան շարժման մեջ դնող շարժիչային վագոններից ձևավորված և կապակցված համակարգ, որն ունի տեղակայված ազդանշաններ (ձայնային և տեսանելի), որոնք մատնանշում են նրա գլխամասն ու պոչը։ Բացի դրանից շատ երկաթուղիներում գնացքները ստանում են որոշակի համար, որը թույլ է տալիս տարբերել տվյալ գնացքը մյուսներից։ Գնացքներին են պատկանում նաև առանց վագոնների լոկոմոտիվները, շարժիչներով վագոնները և հատուկ ինքնագնաց շարժակազմերը, որոնք ունեն տեղադրված ազդանշաններ և ուղարկվում են ուղղամաս[1]։ Գնացքները և դրանց շարժումը ուսումնասիրող գիտակարգը կոչվում է գնացքների քարշի ուժ։