Գնդեվազ
գիւղ ՀՀ Վայոց ձորի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Գնդեվազ, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում, մարզկենտրոնից 35 կմ արևելք, Արփա գետի ձախակողմյան սարավանդի վրա՝ Երևան-Ջերմուկ նոր խճուղու ձախ կողմում, ծովի մակարդակից 1850 մետր բարձրության վրա։ Գնդեվազի շուրջ բարձրացող ոչ բարձր լեռները նրա տեղը դարձնում են մի գեղեցիկ ամֆիթատրոն։ Մարզկենտրոն Եղեգնաձորից հեռու է 30 կմ, մայրաքաղաք Երևանից հեռավորությունը՝ 163 կմ։ Մոտակա քաղաքը Ջերմուկն է, որից հեռավորությունը 12 կմ է։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գնդեվազ (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Գնդեվազ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Վայոց ձորի մարզՎայոց ձորի մարզ | ||
Այլ անվանումներ | Գնդեվանք | ||
ԲԾՄ | 1750 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 829[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
2004 թ.-ի տվյալներով գյուղն ունի 990 բնակիչ և հանդիսանում է այդ տարածքի հնագույն բնակավայրերից մեկը։ Գնդեվազը շրջապատված է երեք կողմից գեղեցիկ անտառներով և բարձր սարերով և մի կողմից դեպի Արփա գետը տանող խորը ձորով։
Գյուղի մերձակայքում կա հազարամյա մի եկեղեցի, որը կառուցվել է Սյունիքի Սոփիա իշխանուհու կողմից, օծվել 931 թ. և կոչվում է Գնդեվանք։